Սովորե՛ք, աշխարհի բոլո՛ր կողմերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա: Այդ իշխանությունը ձեզ Տիրոջից է տրված, թագավորությունը՝ Բարձրյալից: Հենց նա է հաշիվ պահանջելու ձեր գործերի համար և քննելու ձեր մտածումները։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, նրա օրենքները չեք պահում և Աստծու կամքին չեք հետևում, իսկ նա ահ ու տագնապով է հասնելու ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։ Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։ Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն է լինելու։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։
(Իմաստություն Սողոմոնի 6:2-10)

Ժողովրդից ոմանք մանուկներ բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները սաստեցին բերողներին։ Երբ Հիսուսն այս տեսավ, բարկացավ և սաստեց աշակերտներին՝ ասելով.
-ԹՈՂԵ՛Ք, ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԻՆՁ ՄՈՏ ԳԱՆ, արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև ԱՅԴՊԻՍԻՆՆԵՐԻՆՆ Է ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Լա՛վ իմացեք, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ։
Ապա իր գիրկն առավ նրանց և ձեռքը նրանց վրա դնելով՝ օրհնեց նրանց։
(Մարկոսի ավետարան 10:13-16)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել