«Տարիներ շարունակ հարկատուների ցուցակը գլխավորող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը: Սա ոչ միայն արտադրական ծավալների կրճատման մասին է փաստում, այլև ներքին ինչ-ինչ խնդիրների: Դեռևս կոմբինատի նախկի ղեկավարի Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին գործարանը կառավարությունից միլիոնավոր դոլարների վարկ է ստացել: Պաշտոնից հեռացավ Մաքսիմ Հակոբյանը, ու եկան նոր «տերերը» ավստրալացիները իրենց նոր պահանջներով:

Արդեն տևական ժամանակ է՝ վերջիններս լայնածավալ ստուգումներ են իրականացնում գործարանում, որ պարզեն, ի վերջո, այդ վարկն ինչի՞ վրա է ծախսվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այնքան «մասնագիտորեն» է յուրացումը կատարվել, որ նոր տերերը չեն կարողանում հետքի վրա «դուրս գալ»:

Սակայն այս փաստը չի հիասթափեցնում նոր ղեկավարությանը, որն աչալրջորեն և հետևողականորեն փնտրում է «կորած» վարկը։ Իհարկե, ավստրալացու համար դժվար է հասկանալ հայ չինովնիկի յուրացման բոլոր «նրբությունները»: Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, ստուգումների արդյունքում որոշ աշխատողների աշխատավարձերի անհամապատասխանություններ են ջրի երես դուրս եկել»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել