Շարվեցինք երեկոյան անվանականչի, տղաներով մեկ րոպե լռությամբ հարգեցինք Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, նրանց հոգիների համար հանգստություն և լուսավորություն հայցեցինք, ու հայտարարվեց դադար... Քնելուց առաջ կխորհեմ այն մասին, թե իմ ազգանվեր ու ազգին օգտավետ գործունեությանը վերաբերող ինչ ունեմ արած ու դեռ պիտի անեմ, կխորհեմ օրինակելի ու գիտակից քաղաքացի լինելու մասին, կխորհեմ ցուցարարներին բերման ենթարկող ոստիկանների ու մյուս ոստիկանների վրա քար նետող ցուցարարների մասին, կխորհեմ երկու տասնամյակից ավել անկախություն ունեցող երկրիս բաց վերքերի ու անբուժելի կոշտուկների մասին... Ու եթե ես էդ ամենի արդյունքում թեկուզ մի փոքր բացահայտում անեմ, մի փոքր ավելի մոտենամ ճշտին, դա արդեն իսկ ողջունելի կլինի, մեկ քայլ առաջընթաց կլինի.... Պատկերացնու՞մ եք՝ ինչքան լավ կլինի, որ բոլորս լուռ ու անձայն այդ նույն բանն անենք... Բարի գիշեր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել