ТАСС տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բարդ չէ կռահել, որ քննարկված հիմնական թեման եղել է Գյումրիի ողբերգությունը։ Ըստ գործակալության՝ Պուտինը ցավակցություններ է հայտնել Սարգսյանին ու վստահություն հայտնել, որ ողբերգության համար մեղավորները խստագույնս պատժվելու են, իսկ հետաքննությունը կանցկացվի սեղմ ժամկետներում։
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ այսօր Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետները կկարողանան օգնել Սերյոժա Ավետիսյանին, իսկ հարկ եղած դեպքում ՌԴ նախագահը խոստացել է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի փոքրիկ Սերյոժային տեղափոխեն Մոսկվա՝ բուժումը շարունակելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել