Մենք գնում ենք Եռաբլուր, տղերքին հիշելու, գլուխ խոնարհելու նրանց անմահ հիշատակի առջև /անխոս դա մեր պարտքն է/, բայց միևնույն ժամանակ արժանվույն հարգանք չենք ցուցաբերում այն տղերքի հանդեպ, ովքեր նույնպես կռվել են, ովքեր հիմա մեր կողքին են, ու կենդանի լեգենդներ են, նրանք Համեստ են, Հայրենիքի խոնարհ ու լուռ Պաշտպանը, երկիրը գործով սիրողները, իսկ մենք` գնա մեռի, արի սիրեմ: 
Գլուխ եմ խոնարհում ձեր առջև, տղե՛րք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել