Մի քանի օր առաջ տաքսիով տեղ էի գնում: Նկատեցի, որ վարորդը անհանգիստ է, ինչ-որ բանի մասին է մտածում: Րոպեներ լուռ մնալուց հետո սկսեց խոսել: Պատմեց, որ ամբողջ օրը քշել է, բայց տուն կոպեկ անգամ չի կարող տանել: Թեման կամաց-կամաց վերածվեց քաղաքական զրույցի: Հեգնանքով մեջբերում էր իշխանության կարգախոսը` 90-ականներին սրանից վատ էր: Մի քանի դիտարկում արեց. 90-ականներին մարդիկ մի կտոր սեւ հաց էին ուտում, բայց ուրախ էին: Հիմա ապրանքը շատ է, բայց մարդիկ փող չունեն դա առնելու համար, փողոց ես դուրս գալիս ոչ մեկի դեմքին ժպիտ չկա, բոլորը մռայլ են, մտահոգ: 
Պատմեց մի դեպք: Ասում է՝ 90-ականներին ամեն օր հարեւաններով հավաքվում էին, ով ինչ ուներ ուտելու` բերում էին, սեղան դնում եւ ուրախանում: Կերածներն էլ մի բան չի եղել` հաց, սոխ, փլավ, ու օղի էին խմում: Իսկ հիմա` նույնիսկ, երբ ռեստորանում են հավաքվում, եւ սեղանին դրված է լինում օրինակ` խորոված, մարդը չի կարողանում ուտել, որովհետեւ մտածում է, թե վաղը ինչպես պիտի հոգա իր օրվա հացը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել