Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հայտարարությունը, թե ցուցարարների 80 տոկոսը հարբած էր, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Հունվարի 14-ից սկսած Գյումրիում եմ եղել, լուսաբանել թեժ ցույցերը և տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, բայց գեթ մեկ հարբած մարդ չեմ նկատել: Մի խոսքով՝ նենց բան ասեք, որ գոնե խելքին մոտ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել