Այդ պարագայում, վաղ թե ուշ ճշմարտությունը կիմանայինք. ինչու և ինչպես, հենց Պերմյակովը, թե մեկ ուրիշ անձ կամ անձիք են կատարել ոճրագործությունը, իրականում պատվեր էր դա, թե պահի տակ աֆեկտի, վախի ազդեցությամբ իրականացված կոտորած: Հարցեր, որոնց ճշմարտացի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրս, դա մեր իրավունքն է, քանզի այդ դեպքում կարող ենք ինքներս արդարացի գնահատականներ տալ տեղի ունեցածին՝ դրդապատճառների առումով: Իսկ տվյալ պարագայում, ռուս փաստաբանի ներգրավվածության պայմաններում ավելի քիչ հավանականություն կա, որ հասարակությունն արդարացիորեն իրազեկ դառնա ճշմարտությանը:

Բոլոր դեպքերում, հուսանք, որ այս պահին միակ մեղադրյալ Պերմյակովը կդատապարտվի ծանրագույն պատժի և սրանով սկիզբ կդրվի մեր երկրում օրենքի գերակայության հաստատմանը և զարգացմանը: Գյումրիի դեպքը մեզ բոլորիս կարծես միավորեց, հատկապես՝ պահանջատեր լինելու իրավունքի իրացման առումով, և թող այդպես շարունակվի, լինենք միասնական և համախմբված, որպեսզի ունենանք միշտ հաղթանակներ:

Դաժան ոճրագործության զոհ դարձած ընտանիքի կյանք՝ հրաշքով փրկված փոքրիկին առողջություն և շուտափույթ ապաքինում: Մանկիկի կյանքի համար մղվող պայքարը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան թանկ է կյանքը մեզ համար: Եվ թող այլևս երբեք նման վայրագության ականատեսը չդառնանք:

Հ.Գ. Չէ՞ որ մարդն իրականում կոչված է լինելու հանդուրժող և հումանիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել