Ադրբեջանական հերթական էժանագին և սուտ քարոզչության հետևանքով բազմաթիվ շարքային ադրբեջանցիներ կրկին երազախաբ եղան: Այս անգամ նրանք որոշել էին հանդես գալ «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի անունից:

Ադրբեջանական teref.info-ն ռուսերենով հայտարարություն է տարածում, իբր Կոլերովն ասել է, որ Պերմյակովի մեղքը հաստատված չէ, իսկ հայերի հակառուսական ոգին վերելք է ապրում: Այս զառանցանքի հեղինակը նաև պատմական էքսկուրս է կատարել, հիշել 18-րդ դարի դեպքերը, քյաբաբը, բաստուրման, նույնիսկ Խաչատուր Աբովյանին և մի էջի չափով բարբաջել:

Եթե փորձենք գնալ նյութի սկզբնաղբյուր հասցեով, ապա միանգամից զիլ ադրբեջաներենով գրված է. «Պրոֆիլը փակվել է, ժամանակավորապես անհասանելի է», ձայն բարբառոյ անապատի: Երևի հասկացել են՝ ինչ են արել, որոշել են ժամանակավորապես ընդհատակ անցնել:

Բայց մինչև սրանց ընդհատակ անցնելը, ադրբեջանական մի շարք անմեղսունակ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ musavat.com, axar.az, olke.az, ictimaipalatka.com, հասցրել էին իրենց լեզվով թարգմանել և պայթունավտանգ (մեջը մի քիչ էլ թարմ կանաչ խոտ ավելացրած) վերնագրերով մատուցել իրենց ժողովրդին: Դրանցից մեկը մասնավորապես այսպես է հնչում. «Հայամետ ռուս քաղաքագետը հայերին ահաբեկում է» ու էդպես: Իսկ այդ նյութերի տակ մեկնաբանող ադրբեջանցիներն ուրախությունից քիչ էր մնում իրենց մազերը պոկեին, մեկը նույնիսկ պատմաբաններին կոչ էր անում լրջորեն զբաղվել այդ «արժեքավոր» ինֆորմացիաներով:

Հայտարարությունից մի քանի ժամ անց Մոդեստ Կոլերովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հերքումը, մասնավորապես՝

«товарищи просят разъяснить. разъясняю:
ТОЛЬКО ПОЛНЫЙ БАРАН МОЖЕТ ДУМАТЬ, что эта явная фальшивка может иметь ко мне хоть какое-то отношение.»

Ինչպես ասում են՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով: Այդ մտքին է նաև Կոլերովը, որն ապատեղեկատվության հեղինակին(ներին) ոչ մի վիրավորական խոսք չի ասում, բացի баран-ից, и к тому же, полный баран-ից: Դե աշխարհ տեսած մարդ է, տարբերում է մարդուն կենդանուց:

Կից նյութերն` այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել