Տեսնես մեր ազգի նման իրար չհանդուրժող ազգ կա՞ այս երկրագնդի վրա: Թողնես՝ բոլորը քննադատեն իրար՝ բա իմացա՜՜՜ք, սա էսպես հագնվեց, նա էնպես քայլեց, նա էսպես լացեց, նա չլացեց, սա ժպտաց, նա բան գրեց, մյուսը չգրեց...... 
Ատամները սրած՝ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր տեսակետին, մտածելակերպին հակասող մի բան անի, հարձակվենք վրան, բզկտենք, քառատենք՝ երբեմն առանց հասկանալու՝ մարդն ինչ է ուզում, ինչու է ուզում.....
Հանդուրժողականությունը մեզանում ամենաթույլ ու չձևավորված կետն է: Պետք է բոլորս աշխատենք մեզ այս հարցում շտկելու, կատարելագործելու ուղղությամբ, թե չէ իրար միս ուտելով՝ լավ բանի չենք հասնի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել