Ժող ջան, լիուլի ապատեղեկատվություն ա ֆռում կայքերում, բլոգերում և ամենուր, մեկ Ժիրիկի անունից, մեկ Ռամզանի ֆեյք աքաունթի անունից, մեկ Կիսելյովի անունից: Ուրեմն, Ժիրիկի աքաունթը շուտվանից չի թարմացվել, Ռամզանի թվիթերյան իսկական աքաունթը @rkadyrov -ն ա, իսկ Կիսելյովն ընդհանրապես սոցցանցերում, սեփական իսկ հայտարարությամբ, չկա (տես՝ GQ-ին հարցազրույցը, իրա անունից ինչ գրվում ա՝ հումոր ա:
Եթե տեսնում եք՝ մեկը մի բան ա գրել, մինչև շեյռ անելն ու տաքանալը մի հատ շունչ քաշեք, մտեք հիմնական էջ ու ստուգեք՝ կա՞ տենց բան, թե չէ, կամ առհասարակ ինչքանով են լուրջ էդ պռոֆայլը վարում: Եթե լիքը ֆոլովեռ ունի, բայց ղժժում ու ընդդիմադիր հումորներ են անում՝ ուրեմն ֆեյք ա, եթե ֆոլովեռները քիչ են՝ թարմ ու անհետաքրքիր ֆեյք ա:
Ու վաբշե, մինչև մի բան տարածելը մտածեք ու ստուգեք, ստուգեք ու մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել