Թուրքական միջոցառման վերաբերյալ.

1915 թվականի ապրիլի 25-ից սկսած տեղի ունեցավ 1-ին համաշխարհային պատերազմի ամենահզոր ճակատամարտերից մեկը, որին մասնակցեց ընդհանուր թվով միլիոնից ավել զինվոր։ Այն անվանեց Դարդանելիի, Գալլիպոլիսի կամ թուրքական կողմից Չանաքքալեի ճակատամարտ։
Ճակատամարտը նախատեսված էր Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելու և ծովային ճանապարհ բացելու համար դեպի Ռուսաստան։ Այն ընթանում էր Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ ուժերով Թուրքիայի դեմ։ Պատերազմն ավարտվեց թուրքական կողմի հաղթանակով։
Ուստի կարծում եմ՝ 2015 թվականը հաղթանակի 100-ամյակ տոնելը Թուրքիայի կողմից սպասելի ու թող կոպիտ չհնչի` արդարացված է։ Իհարկե, շատ ցավալի է հենց ապրիլի 24-ի ընտրությունը, սակայն կարծում եմ՝ մեղմ ասած ադեկվատ չէ էդ նորությանը կրիտիկական վերաբերվելը...
Ինձ թվում ա՝ լացելով մեզ ոչ մեկ չի հարգի... Պետք ա ստիպել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել