Հարգելի ռուսամետներ կամ ռուսատյացներ, խնդրում եմ առանց էմոցիաների և իլյուզիաների նայեք աշխարհին:
Ռուսաստանը մեծ երկիր է, ռուս ազգը հսկա տարածքների մեջ ապրելու սովոր ազգ է:
Չեչենական պատերազմի ժամանակ, երբ ռուս զինվորը կռվում էր չեչենների դեմ, ռուս պոլիտիկներն ու գեներալները զենք ու ստրատեգիական նշանակության ինֆորմացիա էին ծախում չեչենների վրա: Դա հազար անգամ ապացուցված փաստ է: 
Ուրեմն, Ադրբեջանի վրա զենք ծախելու վրա մի զարմացեք:
Ռուսները հանգիստ հանձնել են Մոսկվան, հետո ետ գրավել:
Ռուսները 20 միլիոն զոհ են տվել անցյալ դարի 10-45 թվականներին, այդ գնով ձեռք բերել Եվրոպայի կեսը, հետո առանց կրակոցի ու առանց կոպեկի թողել, դուրս են եկել: 
Ռուսներն անցած 20-ամյակում իրենց երկրից մոտ մեկ տրիլիոն դոլար գողացել և տարել են իրենց թշնամի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Օրինակներն անթիվ են...
Սա չի նշանակում, որ ռուս ազգը լավ կամ վատ ազգ է, որ Ռուսաստանը լավ կամ վատ երկիր է: Այդ մարդիկ էսպես են ապրել և դեռ երկար կապրեն: Դա նույնն է, եթե ասենք՝ հնդիկները վատ ազգ են, որովհետև փնթի երկիր ունեն: Դա այդ ազգի կենսակերպն է...
Խնդրում եմ, վերցրեք քարտեզը և հանգիստ, առանց էմոցիաների նայեք մասշտաբները: Նայեք Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզին և համեմատեք այն տարածքների հետ, որոնք ոչ վաղ անցյալում կորցրեց Ռուսաստանը: 
Դադարեք ռուսների կամ որևէ այլ ազգից ու պետությունից անվտանգություն ու ապագա ակնկալել: 
Չի կարելի տգիտությամբ տառապել, չի կարելի կռվել աշխարհի հետ այն բանի համար, որ այդ աշխարհը մեր ուզած ձևով չի ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել