Կանանցից շատերը կարծում են, որ գեղեցկության բանալին դիմահարդարման մեջ է: Գոյություն ունեն կանանց նման կարծիքի առկայության միլիոնավոր պատճառներ: Նրանց դատում են արտաքինով: Փոփ-մշակույթը և մասսայական տեղեկատվական միջոցները հավակնում են հենց այս տեսակետին, ինչի շնորհիվ էլ կոսմետիկայով զբաղվող բիզնեսն իր հիասքանչ արտադրանքների շնորհիվ բավականին մեծ գումար է ստանում: Սակայն ողջ ճշմարտությունը նրանում է, որ գեղեցկությունը շրթներկի, թարթչաներկի և կարմրաներկի մեջ չէ: Կան բաներ, որոնց շնորհիվ կինը կարող է անջնջելի տպավորություն գործել, և որոնք չեն համեմատվի ոչ մի տեսակ դիմահարդարման հետ:
 

Ինչն է կնոջը գեղեցիկ դարձնում 

1. Նրա հետաքրքրությունները

Հետաքրքրություններ չունեցող կինը ձանձրալի է: Երբեմն կյանքը նման է հսկայական բեռնատարի, որը պատրաստ է ցանկացած պահի ոտնատակ անել մեզանից յուրաքանչյուրին: Կնոջ համար բավականին դժվար է դանդաղեցնել կյանքի տեմպերը և ժամանակ հատկացնել նրան, ինչն իրեն երջանկացնում է:

Երբ նա անտեսում է այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս, կնոջ գոյությունը դատարկ է դառնում:
1.jpg

Կինը, որը ժամանակ է հատկացնում իրեն հաճելի երևույթներին, հասկանում է, որ կյանքն արժեքավոր է, և ամենևին էլ պետք չէ մշտապես ինչ-որ տեղ շտապել առանց երջանկության: Այն կինը, որն առավելապես օգտագործում է այն ամենը, ինչ առաջարկում և ընձեռում է կյանքը, այլ ոչ թե ապրում է միայն իր հարաբերությունների և զուգընկերոջ համար, այն մարդն է, որով հիանում են շրջապատում:

Ինչո՞ւ: Որովհետև կիրքը վարակիչ է: Հետևել, թե ինչպես է ինչ-որ մեկը հասնում երազանքի իրագործման սահմանին, ամենագրավիչ և գեղեցկագույն փորձն է:

1-1.jpg 

2. Նրա կարեկցանքը

Անսիրտ կանայք սիրում են իրենց, սակայն կա՞ նրանց սիրող ուրիշ որևէ մեկը: Մտածեք այդ մասին: Եթե կինը ի վիճակի չէ կարեկցել դիմացինին, ապա ո՞վ կկարեկցի իրեն:

Հորը, զուգընկերոջը, գործընկերոջը, հակառակորդին, ընկերոջն ուղղված կարեկցանքը հենց այն է, որ համախմբում և միասնական է դարձնում մարդկանց: Այսօր շատ կանայք տիպիկ նարցիսներ են, սակայն տղամարդկանց մեծամասնությունը նարցիսիզմը և եսակենտրոնությունը գրավիչ չեն համարում:
2.jpg

Իրականում, եթե կինն իրեն ավելի շատ է սիրում, քան ունակ է սիրել մեկ ուրիշի, միակ գեղեցկությունը, որով նա կարող է հպարտանալ, դա արտաքինն է: Կինը, որը գիտի տված և ստացած սիրո հարմոնիա ստեղծելու գաղտնիքը, ավելի «պահանջված է», քան այն կինը, որը ոչինչ չունի տալու:

2-1.jpg 

Ինչի՞ց է կախված կնոջ գեղեցկությունը

 

3. Նրա միտքը

Մեր հասարակությունում մինչ օրս տիրապետում է այն միֆը, որ գեղեցիկ կինը բացի գեղեցկությունից ոչինչ չունի ցուցադրելու: Ըստ էության, այս ստերեոտիպ մտածելակերպը երկակի քննադատում է կնոջը, քանի որ դրա համաձայն՝ խելացի կինը չի կարող գեղեցիկ լինել:

Այս սցենարը «պարտությունից պարտություն» է: Եթե կինը բավականին գրավիչ տեսք ունի, ապա նրա գլխում դատարկություն է տիրում, իսկ եթե նա հետաքրքրվում է ընթերցանությամբ, ապա նա չի կարող գեղեցիկ լինել: Այսպիսին է միֆը:
3.jpg

Կանայք, որոնք ժամանակ չեն հատկացնում ինտելեկտի ընդլայնման համար, նման են գրողի, որը երբեք գրքեր չի կարդում:

Սեփական ինտելեկտի նկատմամբ դրսևորած արհամարհանքը նմանակվում է հետևյալ ասույթի հետ. «Ինձ պետք չի հասկանալ աշխարհը: Ես ուզում եմ, որ աշխարհը հասկանա ինձ»: Սակայն կյանքը դրանով չի առաջնորդվում: Գիտելիքի ձգտումը ոչ միայն գրավիչ է, այլև շատ կարևոր հանգամանք է մարդկային գոյության համար:

Գիտելիքը կարևորությունն է, իսկ կարևորությունը՝ դեպի ավելի լավ կյանք տանող ուղի:
3-1.jpg

4. Նրա ուրախ ոգին

Երբևէ փորձել ե՞ք ուրախ ժամանակ անցկացնել այն մարդու հետ, որը մշտապես վատ տրամադրություն ունի: Հազիվ թե դա Ձեզ մոտ ստացվի, քանի որ նման մարդիկ քչերին են դուր գալիս: Դա չի նշանակում, որ կինը մշտապես պետք է քայլի արհեստական ժպիտը դեմքին:

Կինն իր կյանքում պարտադիր կզգա և կհասկանա, թե ինչ է հիասթափությունը: Բանը նրանում է, որ արկածների հանդեպ ունեցած կիրքը և այն գիտակցումը, թե ինչ կարող է առաջարկել կյանքը, ավելի գրավիչ են, քան մշտական կարգ ու կանոնը և կյանքի հանդեպ պահանջվածի պես ունեցած վերաբերմունքը:
4.jpg

Եթե կինն ի վիճակի չէ լիցքաթափվել, որպեսզի խանդավառությամբ զբոսնի երեխայի հետ կամ հոգով երգի իր սիրելի երգը, ապա ո՞վ կցանկանա քայլել նրա հետ իր ամբողջ կյանքում: Նրա երեխան նույնիսկ չի համարձակվի խնդրել զբոսանքի մասին, իսկ ամուսինը չի ցանկանա աննկատ սողոսկել և գրկել նրան լոգասենյակում:

4-1.jpg 

Կանացի գեղեցկության գաղտնիքները

5. Նրա հաստատակամությունը

Ոչինչ չի կարող ավելի գրավիչ լինել, քան այն կինը, որը հրաժարվում է հանձնվելուց: Հաստատակամությունը ոգեշնչում է, ընդ որում, կարևոր չէ հարցն ինչի մասին է՝ կարիերայի, ամուսնության, ֆիզիկական առողջության թե այլնի: Աշխարհը սիրում է պայքարողներին:

Միայն թե սխալ մի հասկացեք: Սա կոչ չէ շրջապատին և ոչ էլ ֆեմինիստական գաղափար: Այն պայքարը, թե ինչ ուտել ընթրիքին կամ դրանից հետո ինչ ֆիլմ դիտել, պարզապես գեղեցիկ չէ: Թողեք դա փոքրիկ աղջկան:
5.jpg

Կնոջ հաստատակամությունը սահմանափակվում է կյանքն ինքնահոսի չենթարկելու ցանկությամբ: Խնդիրը կայանում է այն հավատի մեջ, որ կյանքը նրան չի հաղթի մինչ այն պահը, երբ նա ցանկանա հաղթված լինել: Լավագույնի և վատագույնի հավասար մակարդակի վրա հանգիստ ընդունումը գեղեցկագույնն է: Ինչպիսին էլ լինի արդյունքը, կարևորն արժանի մնալն է:

5-1.jpg6. Նրա վստահությունը

Վստահության և ինքնավստահության միջև շատ բարակ սահման գոյություն ունի: Ինքնավստահությունն այն է, երբ կինն իրեն նպատակային ներկայացնում է այնպես, որ մնացածին ոչինչ չի մնում, բացի նման «ձեռքբերումների» համար շնորհավորելը:

Սակայն գովասանքների փնտրումը, որոնք կսփոփեն ձեր եսը, ոչ միայն գեղեցիկ չէ, այլև սարսափելի է: Իսկ վստահությունը շրջապատի կողմից նկատվելու ցանկությունը չէ՝ այն դրական գնահատականի ակնկալիքով, թե ինչքան լավ ենք խոսում, մտածում կամ գործում:
6.jpg

Վստահությունը կնոջ ներքին վիճակն է, թե ինչպես է նա խոսում, ինչպիսի տեսք ունի և ինչպես է գործում: Կինը, որն այդ հպարտությունը զգալու համար շրջապատող մարդկանց հաստատման կարիքը չի զգում, անսահմանորեն ավելի գրավիչ է, քան նա, ով մշտապես մյուսների կողմից համաձայնություն է փնտրում:

6-1.jpg 

Գեղեցկությունը կանանց աչքերով

7. Նրա էներգիան

Վերջապես, եկավ կանանց կարևորագույն հատկանիշի մասին խոսելու ժամանակը, ինչը, անխոս, ազդեցություն է ունենում վերոնշյալներից յուրաքանչյուրի վրա: Դա էներգիան է: Այն կնոջը, որի մեջ կյանքի անասելի անհագ ծարավ է զգացվում, ցանկանում են ձեռքերի վրա տանել:

6-1.jpg

Երբ կինն ունենում է իր հետաքրքրությունները, զարգացնում է ինտելեկտը, արկածների անսահման սիրահար է, հրաժարվում է հանձնվելուց և հպարտանում է իրենով, նրա էներգիան կայծ է տալիս շրջապատին, իսկ նրա կյանքը մշտապես եռում է:

7-1.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել