Շատ մարդիկ, Առաջին աշխարհամարտ լսելով, միանգամից Երկրորդ աշխարհամարտն են պատկերացնում, նացիստական Գերմանիան ու Հոլոքոստը։ Իրականում քչերն են պատկերացնում այն ահռելի ու նշանակալի ազդեցությունը, որն Առաջին աշխարհամարտն ունեցել է մարդկության պատմության հետագա զարգացման վրա։

 14  1914թ.ին մարտերի ժամանակ ոչ մի զինվոր մետաղից սաղավարտ չէր կրում։ Ֆրանսիացիներն առաջինն էին, որ սկսեցին օգտագործել դրանք 1915թ․-ին։ 1916թ․ին, երբ ապագա վարչապետ Ուինսթոն Չերչիլը մարտադաշտում էր, նա հենց ֆրանսիական սաղավարտ էր կրում։


 13  «Բարև աղջիկները», ինչպես ամերիկացի զինվորներն էին նրանց կոչում, ամերիկացի կանայք էին, ովքեր Եվրոպայում ամերիկյան զորքերի համար ծառայում էին որպես հեռախոսակապի օպերատորներ։ Կանայք վարժ տիրապետում էին ֆրանսերենին ու անգլերենին և սովորեցված էին «American Telephone and Telegraph» ընկերության կողմից։ 1979թ․ին ամերիկյան բանակը վերջապես պատերազմի շքանշան ու վետերանների կոչում տվեց «Բարև աղջիկների» դեռևս ողջ մնացած անդամներին։


 12  Առաջին աշխարհամարտին մասնակցած հայտնի մարդկանցից են Վինի Թուխի հեղինակ Ալան Ալեքսանդր Միլին, «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Թոլքինը, քանդակագործ Հենրի Մուրն ու դերասան Բեսիլ Ռաթբոնը և այլոք։


 11  Գերմանացիներն առաջինն էին, որ կրակ արձակող զենք են օգտագրծել, որոնք կարող էին մինչև 40 մետր հեռավորության վրա գտնվող ռազմական ինքնաթիռներ հրկիզել։


 10  Առաջին աշխարհամարտի տարիներին շներն օգտագործվում էին որպես բանբերներ ու իրենց մարմիններին փակցրած գրությունները ռազմադաշտ տանում։


 9  Պատերազմի ողջ ընթացքում ամենամարտունակ զինվորը գերմանացի օդաչու կապիտան Վոն Ռիխտոֆենն էր, ով թշնամու 80 ինքնաթիռներ  է վնասազերծել։ Իսկ դաշնակիցների ամենամարտունակ օդաչուն Ֆրանսիս Ռենե Ֆոնկն է, ով իր հերթին թշնամական 75 ինքնաթիռ է ոչնչացրել։


 8  Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և ոչ թե Գերմանիան է առաջին անգամ օգտագործել գազը թշնամու դեմ պայքարելու նպատակով։ 1914թ․ի օգոստոսին առաջին անգամ նրանք գերմանացիների դեմ օգտագործեցին արցունքաբեր գազը։ 1915թ․ի հունվարին Գերմանիան առաջին անգամ օգտագործեց այն ռուսների դեմ, սակայն գազը սառը օդում ջրի վերածվեց։ 1915թ․ի ապրիլին գերմանացիներն առաջին անգամ  օգտագործեցին արդեն քլորի թունավոր գազը։


 7  Առաջին աշխարհամարտն էր, որ հանգեցրեց Սովետական Միության ստեղծմանը։ Դա աշխարհի առաջին կոմունիստական պետությունն էր, որն աշխարհի հետագա պատմությանը բոլորվին նոր ընթացք տվեց։ Պատմաբանների պնդմամբ՝ սա Առաջին աշխարհամարտի կարևորագույն ազդեցություններից մեկն էր։


 6  Ի սկզբանե գազային հարձակումներից միակ պաշտպանությունը զինվորի՝ սեփական մեզի մեջ թաթախված գործվածքն էր։ Առաջին պրակտիկ գազային դիմակը ստեղծվել է բրիտանացի սպա Էդվարդ Հարիսոնի կողմից, որը հազարավոր կյանքեր է փրկել։


 5  Բրիտանական զորքը 870,000 ձիեր ուներ պատերազմի դաշտում։ Սպանված ձիերին հալեցնում էին ճարպի համար, որը հետագայում օգտագործվում էր պայթուցիկների ստեղծման մեջ։


 4  Գոյություն ունեին այսպես կոչված «ընկերական գումարտակներ», որոնք ներառում էին դպրոցականների, երկաթուղու աշխատակիցների և ֆուտբոլիստների առանձին գումարտակներ։


 3  30 տարբեր երկրներից ավելի քան 65 միլիոն տղամարդիկ են մասնակցել Առաջին աշխարհամարտին։ Պատերազմը յուրաքանչյուր օր առնվազն 6,000 մարդու կյանք է խլել։ Հաշվարկվում է, որ մոտավորապես 10 միլիոն մարդ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։


 2  Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը մոտ 1.5 միլիոն հայերի կոտորեցին, իսկ ավելի ուշ գրեթե մեկ միլիոն հույների։ Այս սառնասիրտ ցեղասպանությունը հետագայում գրավեց Հիտլերի ուշադրությունն ու սերմեր ցանեց ավելի ուշ Հոլոքոստի իրականացման համար։


 1  Աշխարհամարտի ժամանակ Ավստրիայում ծնված գերմանացի մի զինվոր, ով քաջության համար «Երկաթե խաչ» շքանշան էր ստացել, մանանեխային գազային հարձակման արդյունքում ժամանակավոր կուրացել էր ու հոսպիտալացվել Փեսուոքում։ Հոսպիտալում, տեղեկանալով գերմանացիների պարտության մասին, նա ցնցում է տանում, որի արդյունքում նրա կուրությունն ավելի երկար է տևում։ Պատերազմի այսպիսի ավարտի դառնությունը նրա մոտ կազմավորում է իր գաղափարախոսությունն ու ստիպում նրան աշխարհն ընկղմել մարդկության պատմության ամենաաղետալի պատերազմներից մեկի մեջ։ Իսկ այդ զինվորը Ադոլֆ Հիտլերն էր։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել