Ոստիկանն էլ սիրտ ունի, ու նրա սիրտը պակաս չի ցավում։
Ինչպե՞ս կարելի է ոստիկանության աշխատակիցների հասցեին տհաճ արտահայտություններ անել, չէ՞ որ նրանք պահպանում են կարգ ու կանոն։ Թե՞ նույն այդ ոստիկանության աշխատակիցները հայ չեն, հայ կնոջ զավակները չեն: Չեք էլ ամաչում: Գյումրու ողբերգությունը մի քանի խաժամուժ դարձրել է ձեռքի խաղալիք ու փորձում է օգտագործել իր շահերին համապատասխան: Եթե չլինեն ոստիկանության աշխատակիցները, պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի: Դուք ձեր տներում, տաքուկ-տաքուկ նստած, մեծ-մեծ խոսում եք, այ որ բարի լինեիք, գոնե մի անգամ ձեզ դնեիք նրանց տեղը, երևի այդպես մեծ-մեծ չէիք խոսի: Անկեղծ ամաչում եմ Ձեր փոխարեն, որ քաղաքացու և ոստիկանության միջև տարբերություն եք դնում՝ մոռանալով, որ նա էլ է ՀՀ քաղաքացի, ու նրա սիրտն էլ ձեր սրտից պակաս չի ցավում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել