Փարիզում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն ու դրան հաջորդած Ֆրանսիայի նախագահ Օլանդի հակաահաբեկչական ելույթները շինծու են թվում: 
Ահաբեկչական գործողությունների շինծու լինելու մասին արդեն գրել եմ իմ տեսակետը, իսկ ինչ վերաբերվում է նախագահ Օլանդի հայտարարությունների շինծու լինելու մասին, պիտի նախ հարց տալ նույն այդ երկրի իշխանություններին, թե ինչպե՞ս է լինում, որ 34 տարի շարունակ Ֆրանսիան եղել ու մնում է Իրանի դեմ զինյալ պայքար ծավալով «Ժողովրդական Մուջահեդին» (Մոջահեդին-է խալղ-է Իրան) խմբակցության տունը, որտեղից էլ նրանք ահաբեկչական նախագծեր են ձեռնարկում Իրանի ու իրանցի ժողովրդի դեմ, արդյո՞ք հիշյալ խմբակցության ձեռքով զոհված ավելի քան 17000 իրանի քաղաքացիներ՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, Ֆրանսիայի պետության կողմից ահաբեկչության զոհ չեն համարվում: Ֆրանսական դատարանն ի՞նչ հիմքերով «Մուջահեդինի» հարցը փակեց ու նրանց անմեղ ճանաչեց, քանի՞ քաղաքացի պիտի զոհվեին, որ Փարիզի իշխանությունն այդ խմբակցությանը ճանաչեր որպես ահաբեկիչ ու փակեր Auvers-sur-Oise ավանում գտնվող «Մուջահեդինի» գրասենյակը:
Իսկ մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Իրանն ապաստան տար Փարիզի ահաբեկիչներին, ինչե՞ր էր գրելու ֆրանսական մամուլն Իրանի դեմ, ու ի՞նչ ելույթներ կունենար Ֆրանսիայի ղեկավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել