Իրանի հեղափոխության հիմնական դրդապատճառը ԱՄՆ-ի կողմից երկրի կապիտուլացիան էր:
1966-ի Իրանի իշխանությունները, տրվելով ԱՄՆ ճնշումներին, ընդունեցին կապիտուլացիայի օրենքն ու Իրանում տեղակայված ԱՄՆ ավելի քան 50000 բանակայիններին ու դիվանագետներին անձեռնմխելի դարձրեցին:
Իրանը կապիտուլացիայի ենթարկելու արդյունքում իսլամական գործիչներ Սաֆար Հարանդին, Նիքնեժադը, Ամանին ու Բոխարային Իրանի Ազգային Ժողովի մուտքի առջև հեղափոխական ահաբեկչության ենթարկեցին օրվա վարչապետ Հասան Ալի Մանսուրին:
Հետո Իմամ Խումեյնին իր կրակոտ ելույթով դատապարտեց իշխանությունների պարտվողական կեցվածքը, որի արդյունքում էլ իշխանությունները Խումեյնիին արտաքսեցին երկրից, ու այդ օրվա զանգվածային բողոքի ցույցերը դաժանությամբ տապալեցին:
Այդ օրը եղավ Իրանի հեղափոխության ելակետն ու արդեն 12 տարի անց հաջողության հասավ, ու տապալվեց Իրանի շահական իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել