Ժողովրդին ժամանակ առ ժամանակ որևէ անցանկալի թեմայից շեղում են. երեկ էլ նոր թեմա բերեցին ասպարեզ. էներգիայի ու գազի հնարավոր թանկացում. լույսն էլ թանկացրեք, գազն էլ, օդի վրա էլ ցամաքային հարկ դրեք՝ շնչելու հարկ... Մնացած թանկացումները «մարսեցին» ու հիմա «բեղերը սղալած»՝ նոր թանկացումներ են մտմտում. մտածում են՝ դոլարի կուրսը բարձրացնե՞ն, թե՞ չբարձրացնեն. որ բարձրացնեն՝ լավ առիթ է՝ վարձերն էլ էլի բարձրացնեն... Լույսն էլ, ջուրն էլ, հողն էլ տվեք օտարին, ժողովրդին քշեք, օրեցօր բազմացող ու իրենց երկրում արդեն դժվարությամբ տեղավորվող չինացիներ կամ գրոշներով աշխատելու սովոր նեգրեր բերեք, դռները փակեք, բանալին էլ դրեք «տան շեմքում» ու՝... հայդե՝ Փարիզ... Աղբահանման ասպարեզն ինչ է՝ դա էլ է գտնվում օտարի ձեռքու՞մ, իբր էներգիան, գազը, հեռախոսն ու ջուրը քիչ է... Ասվածի ապացույցները 2 օր առաջ տեսանք «Կենտրոն» հեռուստատեսությամբ, երբ մայրաքաղաքի փողոցներում մաքրության աշխատանքներ կատարող կանայք բողոքի ցույցի էին ելել իրենց օտարերկրյա տնօրինուհու դեմ՝ աշխատավարձերի անբավարար լինելու պատճառով: «Հետն էլ հեռուստատեսությամբ խոսում էր՝ առանց թարգմանության»,-զարմացել էր վանաձորցիներից մեկը՝ աղբահանման տնօրեն տիկնոջ ելույթը դիտած: Ուրեմն 70 տարում՝ Սովետ միության օրոք, այդպես էլ բակ մաքրել չե՞ն սովորել մեր երկրում, որ օտարերկրացին պետք է գա ու մեզ մաքրություն սովորեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել