Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը հայ լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա և հուզված հեռացել: Բա մշակույթի գործչին վայել արարք է՞, որ մի հատ էլ նրան օրինակ են բերում ու գովում են: Ուրեմն Հայրենական Մեծ պատերազմի մեր հերոսները, մեր նահատակներն իզու՞ր են պայքարել ֆաշիզմի ու ազգայնականության դեմ, որ սենց բան մենք անենք: Քիչ ե՞ն ռուսախոս հայերը, քիչ ռու՞ս է հայի համար արյուն թափել... Ու՞մ եք նմանվում: Թուրքի՞: Ադրբեջանցու՞: Ինչ է՝ մեկը մի բան է արել, ամբողջ ա՞զգն է մեղավոր: Խելքի՛ եկեք, Ցեղասպանություն վերապրած ազգին վայել չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել