mohammad_javad_zarif_john_kerry_140115ԻԻՀ ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆի ու ԱՄՆ պետքարտուղար Քերրիի՝ Ժնևում կայացած յոթ ժամ տևած երկկողմ բանակցություններն ավարտվեցին: Երկու գործընկերները պատրաստվում են գլխավոր բանակցություններին:
Քերրիի հետ բանակցություններն ավարտելուց հետո Իրանի ԱԳՆ Զարիֆը նախ Բեռլինում հանդիպելու է իր գերմանացի գործընկերին, հետո, մեկնելով Բելգիա, հանդիպելու է ԵՄ նորանշանակ պատասխանատու Մոգերինիին և վերջում, մեկնելով Փարիզ, հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳՆ Լորան Ֆաբիուսին:
Նշելի է, որ վերջին շրջանում ԵՄ-ը խիստ շահագրգռված է Իրանի միջուկային հարցի դրական կարգավորմանը, որովհետև ՌԴ-ԱՄՆ առաջացած լարվածությունը մտահոգում է նախ և առաջ եվրոպացիներին՝ դեպի Եվրոպա հոսող ռուսական գազի կասեցման սպառնալիքով: Այդ սպառնալիքի ներքո եվրոպացիները մտադիր են ռուսական գազը փոխարինել իրանական գազով, բայց դա իրականություն դառնալու գլխավոր բանալին ԱՄՆ-ի ձեռքերում է:
Բանակցությունների այս փուլին իրանական դիվանագիտությունը փորձում է եվրոպացիներին շահագրգռել Իրանի գազով ու շուկայով, այդ միջոցով մասամբ չեզոքացնելով իսրայելական խոչընդոտը, ավելի հանգիստ բանակցություններ վարել Վեցյակի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ:
Իսկ երբ Իրանի հարցերը մասամբ կարգավորվում են Արևմուտքում, նոր խնդիրներ են ծագում արդեն Արևելյան դաշնակիցների՝ ՌԴ ու Չինաստանի կողմից: 
Իսկ դեպի ԵՄ գնացող իրանական գազի հիմնական տարանցիկ ճամփաներն Իրանի համար երկուսն էին, նախ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ու հետո ԵՄ, որը հայկական թույլ դիվանագիտության հետևանքով ու ՌԴ ճնշումներով տապալվեց, իսկ երկրորդն Իրաք-Սիրիա-ԵՄ ճամփան էր, որը տապալվեց հիշյալ երկրներում պատերազմի վերսկսմամբ ու ԻՊ–ի հայտ գալով: Ըստ երևույթին, Իրանին մնում է Թուրքիայի տարածքը, որը երբեք ցանկալի չի եղել Թեհրանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել