Մինչ հայկական շատ լրատվամիջոցներ այս օրերին զբաղված են Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վրա դիտումներ հավաքելով, սենսացիոն նկարներ և լուրեր տարածելով, կարևոր իրադարձություններ են բաց թողնում:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարություն է անում, որ Ադրբեջան անունով պետություն չի եղել, Ադրբեջան անունով առաջին պետությունը ստեղծվել է 1918 թվականին: Հայտարարության տեքստը տեղադրված է պատգամավորի ֆեյսբուքյան էջում, և մեկը՝ երկու լրատվամիջոցում:

Առանց որևէ խմբագրության կամ կրճատման ներկայացնում եմ նյութի թարգմանությունը, ներքևում նաև՝ հղումները:

«Ադրբեջան անունով պետություն պատմության մեջ չի եղել։

Ով իր համար հորինված սուտ պատմությանը, կեղծ հերոսներին է երկրպագում, խնդրեմ, երկրպագե՛ք»:

Axar.az-ը տեղեկացնում է, որ այս խոսքերը Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել «Պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել» պնդմամբ:

«Փաստը, որը ես գիտեմ, այն է, որ Ադրբեջան անունով առաջին պետությունը ստեղծվել է 1918 թվականին: Այդ էլ հենց հեռուստատեսությամբ հայտնել եմ: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ նույն պետության իրավահաջորդն է: Եթե կա մեկը, ով բողոքում է, պնդում է հակառակը, թող օրինակ բերի, մենք էլ հավատանք: Ով իր համար հորինված սուտ պատմությանը, կեղծ հերոսներին է երկրպագում, խնդրեմ, այդպես արեք, մենք այս ազգի համար առանց վարանելու և առանց ընկրկելու կգրենք, կասենք այն, ինչ ճիշտ է, այն, ինչ օգտակար է: Նրանք, ովքեր դրան կկոչեն ժխտողական, կանվանեն դավաճանություն, մեզ համար կարևոր չէ, մեզ բավական է միայն, որ խելացի, հավատարիմ և իմաստուն մարդիկ հավատա՞ն մեզ:

Պատգամավորը նաև նշեց այն, որ այս մտքին հակափաստարկ բերող չի եղել:

«Երեկվանից նայում եմ, գեթ մեկ արժեքավոր հակափաստարկ չեմ գտել: Ծրագրում իմ հնչեցրած միտքը ժխտելու համար ոչ մի արժեքավոր փաստ չկարողացան առաջ քաշել: Եթե ապագայում այս թեմայով հայտնվի մեկը, ով կփորձի կուրծք պատռել, ապա համոզված ենք, որ Աստծո օգնությամբ կապացուցենք վերջինիս սխալ լինելը: Նրանք, ովքեր համաձայն չեն այդ մտքի հետ, իմ անձը վիրավորելու, ինձ ուղղված անպարկեշտ հայտարարություններ անելուց բացի ոչինչ չեն կարող անել: Թող էդպես լինի, այս ժողովրդի անկիրթն էլ, սթափ մտածող մարդն էլ է մերը, մեր պարտքն է բոլորի մոտ ճիշտ գաղափարը, միտքը սերմանել, իսկ թե ով ինչ կասի, չի ասի, իր պրոբլեն է:

Այն կետը, որի վրա ես հղում եմ անում, Ռասուլզադեն է: Ոմանք Ռեսուլզադեի նկարը իրենց պրոֆիլի նկար են դնում, նաև ասում նրա մտքերը, նաև նրանք, որոնք վերջինս չի ընկալել, չի սովորել: Խնդրում եմ, գրե՛ք նաև, որ Ռասուլզադեն կողմնապահ է եղել: Ճիշտ է նաև, որ այս մարդիկ Զիյա Բունյաթովին էլ ճիշտ չեն ուսումնասիրել: Կարճ ասած, նպատակ չունենք այս տգիտության կույտը հետներս քարշ տալու. սրանից հետո սթափ մտածող մեր մարդկանց հետ ենք ճամփա գնալու»:

Կից նյութերն` այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել