Գյումրու ողբերգությունը դեռ երկար արյուն, արցունք, ահ ու սարսափ կբերի... Եվ կրկին անգամ հիշեցնում եմ իմ` 2 օր առաջ արված գրառումս։ Սա պարզագույն դիվերսիա է` նպատակային խոցմամբ, նպատակը Հայաստանը ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից հանելն է, ռուսական բազայի տարհանումը։ Մի՞թե մենք՝ հայերս, այնքան հարիֆ ենք, այնքան կարճ հիշողություն ունենք, որ մոռացել ենք, թե ինչպես ռուսական բազան դուրս բերվեց 90-ակաների սկզբներին Վրաստանից, ի դեպ, Ջավախքից, ու ինչ եղավ այնտեղ մինչև դա (էլի մարդ էր փախել, էլի մարդ զոհվել), և ինչ է կատարվում հիմա։ Կամ որ ասում են` «ինչի՞ն էր պետք ռուսական սահմանապահն ու բազան», արդյոք մոռացե՞լ ենք 1993-94 թվականները, երբ Արցախում մեր հաջողությունների դիմաց թուրքական ստորաբաժանումները փորձեցին մի քանի անգամ անցնել սահմանը... Կան փաստեր, որոնք անհերքելի են, իսկ այս հակառուսական հիստերիան... Ով ինչ նեղացվածություն ունի ռուսներից, ռուսերենից, երևի դպրոցից կամ մանկապարտեզից, ինչ կոմպլեքս ուներ ռուսականի նկատմամբ, այսօր բացահայտում է, ավելին` ամեն մի ապատեղեկատվությամբ լցնում են տեղեկատվական դաշտը նրանք, ովքեր հայտնի են Արևմուտքին՝ իրենց վաճառված լինելով։ Եթե նրանք հայրենասեր են, ապա Գյումրիում քար չեն նետի հատուկջոկատայինների ուղղությամբ, դրանք հայ են, ՀԱՅ և կատարում են իրենց հրամանը. բա տվեք սպանեք, ու ի՞նչ, անելու եք այն, ինչ մտադրվել էին դիվերսիայի կազմակերպիչները` ապակայույացնել իրավիճակը Հայաստանում, դուրս շպրտել ռուսներին և քաղաքացիական այս եռուզեռի մեջ հաջողությունների հասնել թե Արցախում և թե ավելին։ Հիմա այդ քար նետողները, «Иван -вон из Еревана» «Ոչ մի ռուս Հայաստանում», «Долойй базу» գրողներն ու գոռացողներն ու՞մ են ծառայում` Հայաստանի Հանրապետությա՞նը, թե մեր «բարեգութ» հարևաններին:

Սթափվեք, նայեք՝ ով է փորձում ձեզնով ղեկավարել, մի դարձեք ուրիշների խաղալիք, գործիք, միջոց։ Այո, եղել է ողբերգություն, այո, պետք է լինի արդար քննություն և դատ, այո, պետք է պատժվի, բայց ՄՆԱՑԱԾՆ ԱՎԵԼՈՐԴ Է։ ՄԻ ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՄԻ ՍՏԵՂԾԵՔ։ Ձեր եռանդը մեզ դեռ պետք կգա և մեր սահմանապահ զինվորներին, ԳՈՆԵ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ, որ իրենք զգան, որ մեջքներում ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՎԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել