Էն որ գնում ոստիկաններին երթի, ցույցի կամ բազայի մոտ բզբզում եք, դրանով ի՞նչ եք ուզում ապացուցել: Ասենք՝ խփիք, ասենք` հասաք բազա, զինվորներն իրավունք ունեն, ինչպես ցանկացած երկրում, պաշտպանել բազան ու կրակել ձեզ, հետո էլի կասեն` վաաախ, ռուսը սպանե՞ց: Հետո՞: Կամ դրոշ այրեցիք, այդ դրոշի տակ քանի՞ հայորրդի է ծառայում կամ ծառայել, քանի՞ հայ ընտանիք է ապրում, դրանց էլ եք դրանով անպատվում: Հերիք է ինքնադրսևորվեք ու ձեզ «լավ տղա»  ձևացնեք, դրա համար այլ տեղեր կան, ու ոստիկանին քաշքշելով չեն տղամարդ դառնում, նա իր պարտքն է կատարում, և ևս մարդ է ու ինքնասիրություն ունի, բայց ի պաշտոնե ձեզ չի կարող պատասխանել, ամոթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել