Վանաձորցիները մոմավառություն և միասնական աղոթք բարձրացրեցին ի հիշատակ Գյումրիում զոհվածներi(ֆոտոշարք, տեսանյութ)Lorinews.am-ը գրում է․

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում այսօր բազմաթիվ լոռեցիներ միասնական աղթոք են բարձրացրել առ Աստված ի հիշատակ Գյումրիում սպանված 6 հոանոց ընտանիքի անմեղ զոհերի հոգու հանգստության և փոքրիկ Սերյոժայի առողջության համար: Հիշեցնենք, որ կոչով դեռ երեկ հանդես եկավ lorinews.am Լոռու մարզային լրատվական կայքը, որին միացան բազմաթիվ լոռեցիներ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի աշխատակիցները, լրագրողներ, մշակութային ու պետական մի շարք գործիչներ: Իսկ արդեն ժամը 18:00-ին Հայքի հրապարակում <<Լոռի>> հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի կողմից կազմակերպվել է մոմավառություն, զոհվածների նկարների առջև ծաղիկներ են դրվել, մոմեր վառվել, Տեր Վահան քաhանա Ազարյանի կողմից մատուցվել է Սուրբ պատարագ: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը ինչը ողջ հայության զայրույթն է առաջացրել:

Վանաձորցիները մոմավառություն և միասնական աղոթք բարձրացրեցին ի հիշատակ Գյումրիում զոհվածներi(ֆոտոշարք, տեսանյութ)

Վանաձորցիները մոմավառություն և միասնական աղոթք բարձրացրեցին ի հիշատակ Գյումրիում զոհվածներi(ֆոտոշարք, տեսանյութ)

Վանաձորցիները մոմավառություն և միասնական աղոթք բարձրացրեցին ի հիշատակ Գյումրիում զոհվածներi(ֆոտոշարք, տեսանյութ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել