Գերտերությունների սահմանների պաշտպանությունը սկսվում է իրենց բնական սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, և դրա համար են փորձում երրորդ երկրներում ռազմաբազաներ ունենալ և տվյալ երկրի քաղաքական իշխանությունների վրա ունենալ լրջագույն ազգեցություն։
Ռուսաստանն, իր ռազմաբազաները տեղադրելով ՀՀ տարածքում, երբեք էլ միտք չի ունեցել և չունի, դա միայն իր սեփական սահմանների պաշտպանությանն ուղղված գործողություն է։
Ես չեմ մեղադրում օտարին իր ռազմաքաղաքական շահերը պաշտպանելու համար, ես մեղադրում եմ այն տհաս հայրենակիցներիս, ովքեր կարծում են, թե օտարը մեր երկրում մեր անվտանգութունը պաշտպանելու համար է, մեղադրում եմ մեր իշխանություններին՝ ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը նպաստելուն չձգտելու համար։
Ամուլ իշխանություններից արդյունք սպասելն անարդյունք բան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել