Երեկ Ֆեյսբուքում բազմաթիվ տարբեր ճանաչվածություն ունեցող մարդիկ իրենց թույլ էին տալիս ագրեսիայի կոչեր անել ռուսների հանդեպ: Երևի իրանց կարծիքով դա խոսքի ազատությունից օգտվելու իրենց իրավունքն է, բայց իրականում այս բոլոր մարդիկ կատարում են քրեականորեն հետապնդվող արարք՝ համաձայն ՀՀ Քրեական Օրենսգրքի հոդված 226-ի (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):

Հոդված 226. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը:
1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հ.Գ. Նման քսենոֆոբիան պետք է խստորեն դատապարտվի հանրության կողմից, ոչ թե հազարավոր լայքեր հավաքի: Սթափվեք, ժողովուրդ, ամոթ ա!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել