Նախկինում, երբ գոյություն չուներ հոգեբուժություն, շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց այրում էին, քանզի նրանք պոտենցիալ չարիք էին հանդիսանում հասարակության համար, ուստի նրանցից պետք էր ազատվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Երևի նախկինում մարդկանց ուղեղն ավելի լավ էր աշխատում և հասկանում էին, որ հոգեկան հիվանդը կարող է վնասել անմեղ մարդկանց: 
Իսկ ահա 21-րդ դարում, երբ գոյություն ունի հոգեկան հիվանդին բուժելու կամ գոնե հասարակությունից մեկուսացնելու հնարավորություն, ոչ միայն դա չի արվում, այլև իր «գժի թղթով» հանդերձ՝ ոմն հիվանդին տանում են բանակ ծառայելու: Մինչ այս դեպքը քանի-քանի զինվոր է զոհվել իր հոգեկան հիվանդ զինծառայող «ընկերների» թեթև ձեռքով... Կամ քանի՞ զինվոր է ինքնասպան եղել՝ էլի հոգեպես ոչ սթափ վիճակում լինելու հետևանքով... Ու քանի՞ հոգի է պատժվել հոգեկան հիվանդին ստիպողաբար բանակ ուղարկելու համար: Ոչ մի: Դրա համար ա՛յ այսպիսի դժբախտություն տեղի ունեցավ ու կշարունակվի, եթե դեմը չառնենք: Դե հիմա ինչքան ուզում եք՝ գոռացեք, որ դրան դատեն, մեկ ա՝ օրենքն անմեղսունակի կողմից ա, ուզենք դա, թե ոչ: Ինչքան ուզում եք խալաթ հագցրեք, առանց հասկանալու, որ այդպես էս արարքը հավասարացնում եք հայ վարորդի հետ տեղի ունեցած դժբախտությանը, ով ամեն կերպ փորձել էր փրկել մեքենայում գտնվողների կյանքը: Ինչքան ուզում եք Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց արեք՝ առանց հասկանալու, որ էդ անտեր հիվանդությունը կամ սադիզմն ու տականքությունը ռուս լինելու հետ կապ չունի: Ի՞նչ մեղավորներ եք փնտրում: Ի՞նչ թուրք ու ռուս պիտի կանգնած լինի սրա հետևում: Մառազմ:
Միգուցե ուղղակի պետք ա ՀՀ զինված ուժերում կարգ ու կանո՞ն մտցնել ընդամենը: Միգուցե պետք ա գիտակցե՞լ, որ բանակը ո՛չ ալկաշանոց ա, ո՛չ հոգեբուժարան, ո՛չ էլ պատժավայր, որ ամեն մի դեգրադացվածի բռնեն ուղարկեն: Օրենքով հոգեկան հիվանդը չպետք է ծառայի, բայց ո՞ր օրենքն է էս երկրում գործում, որ սա գործի: Եթե կարելի ա բանակից ազատելու համար կլորիկ գումար վերցնել, ինչի՞ «գժի թղթով» հեշտ ու հանգիստ ազատել: Ու հիմա արդար դատավարություն պահանջելուց առաջ նախ պետք էր պահանջել, որ ի սկզբանե ամեն ինչ լիներ արդար ու օրինական, էդ դեպքում հաստատ սենց բան չէր լինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել