Ռուս մարդասպանի դատավարության գործը ՌԴ- ին հանձնելու որոշումը ՀՀ իշխանությունների կողմից ոչ այլ ինչ է, քան մարդկային ստահակության վերջին աստիճանը:
ՀՀ իշխանություններն իրենց պահեցին ամենավերջին անպատասխանատու դավաճանների պես պես:
Անդադար խոսում են օրենքի մասին՝ մոռանալով, որ ՌԴ օրինապահները Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցրեցին, լուսանկարեցին և Հայ ազգին վարկաբեկող մի շարք տեքստերով ի ցույց հանեցին աշխարհին, իսկ նրան Հայաստան արտահանձնելու մասին խոսք անգամ չեղավ: Հիշեցնեմ, որ Հ. Հարությունյանի կատարած «հանցագործությունը» ոչ այլ ինչ էր, քան տեխնիկական միջոցների անսարքության հետևանք:

Իսկ այս ռուս ստահակը, մանկասպան դահիճը, թուրքին վայել մոտիվներով սողոսկելով Հայ ընտանիքի տուն, գնդակահարում է քնած մարդկանց, ընդ որում մանկահասակ երեխաների՝ որոնցից մեկին դանակով վիրավորելով:
Այս քայլն ինչո՞վ է տարբերվում Ռամիլ Սաֆարովի արարքից, զենքի տեսակո՞վ, մի՞թե սա մեղմացուցիչ հանգամանք կարող է լինել:
Ինչու՞ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին չհանձնեցին Բաքվին, որովհետև չէի՞ն վախենում Ալիևի ապտակներից, թե՞ կար այլ հանգամանք: Իհարկե ոչ:
Ես ոչ ատելության ոչ մի զգացում չունեմ ռուս ազգի նկատմամբ, ես ուղղակի դատպարտում եմ ոճրագործությունը:
ՀՀ իշխանություններն անկախության սկզբից մինչ այսօր չկարողացան գեթ մեկ անգամ իրենց գործողություններով հանդես գալ որպես պատվի ու հարգանքի արժանի իշխանավորներ:
Ի զարմանս բոլորի՝ ՅՈՒ. Խաչատուրովը հենց ռուսների ներկայությամբ բարձրաձայնել է այն մասին, որ «Այդ հանցագործը պետք է իր պատիժը կրի Հայաստանում՝ անկախ ամեն ինչից», իհարկե, այս խոսքերն ուժ չունեցան, քանի որ նախագահը կամքի ուժ չունեցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել