Այն զարմանալի ճակատամարտերից մեկը, որը կարող է հրաշալի օրինակ լինել ապագայի համար: Պատերազմ, որն ապացուցում է, որ որակը քանակի ու սպառազինության մեջ չէ, այլ գաղափարի ու սկզբունքայնության:
Ճակատամարտը տեղի է ունեցել 1939-1940թթ., երբ ԽՍՀՄ-ն, օգտվելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատրվակից, փորձեց իր հին հաշիվները մաքրել Ֆինլանդիայի հետ: Դեռևս 1918 թվականին՝ Ֆինլանդիայի անկախությունից մեկ ամիս անց, քաղաքացիական պատերազմում Ֆիննական Կոմունիստական «Կարմիր» ճակատը պարտվել էր և ձախողել Ֆինլանդիան խորհրդայնացնելու պլանները:
1939թ.-ի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը հայտարարում է, որ ֆինլանդական կողմից նրան են հասցվում հրետանային հարվածներ և նոյեմբերի 30-ին հարձակվում է վերջինիս վրա:
Պատերազմն ավարտվեց 1940թ.-ի մարտի 12-ին՝ Մոսկվայի պայմանագրի կնքմամբ:
Ամբողջ ճակատամարտի ընթացքում Խորհրդային կողմից մասնակցեցին տարբեր տվյալներով՝
մոտ 1 մլն զինվոր
6000 տանկ 
3880 ինքնաթիռ,
դրան հակառակ ֆինլանդական կողմից ամբողջ ճակատամարտին մասնակցեցին 
250-300 000 զինվոր 
32 տանկ
114 ինքնաթիռ։
Մարտի 12-ի վերջնահաշվարկի ժամանակ ԽՍՀՄ-ը կորցրել էր ավելի քան 126 000 զինվոր, վիրավորվել ավելի քան 188 000-ը, 3543 տանկ ու մոտ 500 ինքնաթիռ:
Ֆինլանդիան նույն պայմաններում ունեցել է 26 000 զոհ, 44 000 վիրավոր, 20 տանկ, 62 ինքնաթիռ:
Պատերազմի արդյունքում ԽՍՀՄ-ը վերցրեց իր ղեկավարման տակ իր իսկ Մուրմանսկ քաղաքը (մինչև ճակատամարտն այն գտնվում էր ֆինլանդական զորքերի տիրապետության տակ) և Լադոգա լիճը, որն ըստ նախնական պլանի՝ պետք է ճանապարհ բացեր դեպի Լեհաստան զորքի տեղաշարժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել