Սա ի՞նչ է կատարվում։ Նույնիսկ ՀՀ ԳՇ պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահ էր, որ Գյումրիում հայկական ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվորական Վալերի Պերմյակովին Հայաստանում են դատելու: Իսկ հիմա դատախազությունը հիմնվում է ինչ-որ «էստրադիցիայի իրավունքի» վրա՞։ Ապա թե ու՞ր մնաց 102-րդ ռազմական բազայի գտնվելու պայմանների մասին Համաձայնագիրը: Ապշած եմ, առանց այդ էլ շինծու «հայրենասերների» բերանները չէին փակվում ռուսներին փնովելուց, բա հիմա՞։ Եթե Մոսկվան իրոք չհանձնի Պերմյակովին, ապա հայ-ռուսական ռազմավարական դաշինքը լուրջ ճաքեր կարող է ունենալ, էլ չեմ ասում բարոյական կողմի մասին։ Արդյոք դա՞ է պետք Ռուսաստանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել