Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում առկա քրեաօլիգարխակապիտալիստական հասարակարգը փորձում է վերջակետ դնել Հայաստանում ապրող հայի պատմությանը: Այսօր հայ մարդը կենցաղային խնդիրները լուծել չկարողանալու պատճառով բռնում է օտարության ճանապարհն ու սեփական հողը դատարկ է թողնում: Սիրելի հայրենակիցներ, եկել է պահը՝ ստեղծելու ժողովրդահայրենասիրական ճակատ: Ստեղծելու մի կորիզ, որն իր շահը բարձր չի համարի դիմացինի ապրուստից: Լինի հասարակարգ, որի ամրությունը կլինի հասարակության հավասարության մեջ, իսկ այդպիսի հասարակարգ Հայաստանն արդեն տեսել է: Դա կուռ սոցիալիստական հասարակարգն էր, որտեղ մտածող միտքն ու գյուղացու բահը հավասար քայլում ու իրար ծառայում էին: Ես իմ կոչն եմ անում յուրաքանչյուրիս՝ դառնանք մեր արմատներին, որպեսզի նոր բուսնող տերևները չչորանան: Կոչ եմ անում կատարելու արմատական փոփոխություններ: Լինեն փոփոխություններ գիտության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, քաղաքական ոլորտներում: Ստեղծված է ժողովրդահայրենասիրական ճակատի կասկոմիտեն, և մոտ ժամանակներս կհրապարակվեն կասկոմիտեի անդամների ցանկն ու ծրագրերը: Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ: Այդ կարգախոսով մենք հայտարարում ենք արմատական ընդդիմության ստարտը: Մեր գործն արդար է, մենք կհաղթենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել