Աստված իմ, ինչքան հեռու են մեր հայերն իրականությունից, երբ ունենալով տեսանելի զույգ աչքեր և լսողություն՝ այդպես էլ չկարողացան տարբերել լավը վատից, ամեն ինչի մեջ տեսնում են այն, ինչ իրենք են ուզում: Անգամ մանուկ երեխային որ մի բան ես տալիս, տեսնելով, որ դա իր սրտով չի՝ չի վերցնում, ասելիքս նա է, որ մի երեխայի զգացում չունեք: Ասես, չասես, բղավես, չբղավես, մեկ է՝ էլի ամեն մի մարդ անում է այն, ինչ իր խելքին ինքն է թելադրում, և այսպես էլ ապրում ենք՝ մեկս մեկին տրորելով ու թափթփված: Քանի դեռ չենք սովորել խելքովին անխելքից տարբերել և չենք կարողանում մեր լեզուն ատամներով զսպել, այդպես էլ կմնանք ազգովին եսասեր գեներալներ առանց զինվորի: Դե հիմա մունաթ եկեք, թե ով պետք է ապահովի մեր անվտանգությունը, ով ծառայի, ով աշխատի, ով ուտի, հալալ ա, հալալ մեզ պառակտողներին, մարդիկ պառակտեցին և տիրեցին: Այ սա խելացուն արհամարհելու հետևանքն է։ Կույր եղել ենք, կույր էլ կմնանք, և սա այն դեպքում, որ զույգ աչքեր ունենք և տենում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել