Գյումրիի ողբերգական դեպքի վերաբերյալ սիրտ չունեմ ոչինչ ասելու, ասելու դեպքում էլ բառեր ուղղակի չեմ գտնի, քիչ են բառերն ասելու այն, ինչ զգում եմ, ինչ ուզում եմ ասել:
Չգիտեմ անգամ՝ այս պահին կարո՞ղ եմ ասել, ավելի ստույգ իրավունք ունե՞մ ասելու այն, ինչ ուզում եմ անել, քանի որ հայ իրականության մեջ որբ մնացած երեխային երեխայի հարազատներն ուրիշին չեն տալիս, ուստի սխալ եմ համարում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին որդեգրելու մասին խոսելը, որքան էլ որ ցանկանամ դա:
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանն այսօրվանից կլինի իմ, իմ ընտանիքի հոգածության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել