Պարզվում է, որ աշխարհի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը նվաճած իննամյա ռուս սուպերմոդել Քրիստինա Պիմենովան նմանակ ունի։ Դա Կանադայի Մոնրեալ քաղաքում բնակվող տասնամյա Էլիիզաբեթ Հեյլին է։ Նրա մայրը հույս ունի, որ իր աղջիկն էլ կարող է մոդելային բիզնեսով զբաղվել։
Ձախ կողմում Էլիզաբեթն է, իսկ աջում՝ Քրիստինան։
Այնուամենայնիվ, նախկինում աղջկա մայրը՝ 41-ամյա Էնի-Մերի Աշքրոֆթը, բոլորովին այլ կերպ էր արձագանքում դստեր՝ մոդել դառնալու ցանկությանը։ «Daily Mail»-ին տված հարցազրույցում նշել է, որ նախքան Քրիստինայի մասին իմանալը ինքը չէր ցանկանում, որպեսզի իր դուստրն այդքան վաղ տարիքից սկսի իբրև մոդել աշխատել, սակայն տեսնելով Քրիստինայի հաջողությունները մոդելային ասպարեզում՝ նա վերանայել է իր տեսակետները և որոշել նպաստել Էլիզաբեթի մոդելային գործունեությանը։ Նա ասել է.
Էլիզաբեթը կարող է Քրիստինայի նման կամ անգամ ավելի մեծ հաջողության հասնել իբրև մանկահասակ մոդել։
Երբ Էնի-Մերին առաջին անգամ Էլիզաբեթին ցույց տվեց Քրիստինայի լուսանկարը, նա ասաց.
Որտե՞ղ ես ինձ լուսանկարել, մամ, ես չեմ հիշում այդ շապիկը, որը կրում եմ լուսանկարում։
Աղջկան թվացել է, թե լուսանկարում ինքն է պատկերված։ Այդ ժամանակ աղջկա մայրը որոշեց ֆոտոսեսիա կազմակերպել, որտեղ իր աղջիկը կնմանակեր հայտնի մոդելի դիրքերը։ Այդ նպատակով նա դիմեց լուսանկարիչ Ֆիոնա դը Խարդինի օգնությանը։ Թեպետ Էլիզաբեթն ու Քրիստինան արտաքուստ շատ նման են, նրանք տարբերվում են իրարից իրենց նախասիրություններով։ Քրիստինան մարմնամարզուհի է, իսկ Էլիզաբեթը՝ հիփ-հոփ պարուհի։ Էլիզաբեթը վաղուց էր երազում մոդել դառնալու մասին, և նրա մայրը որոշեց օգնել նրան այդ հարցում։ Նա ֆոտոսեսիայի արդյունքում ստացված լուսանկարներն ուղարկել է մի քանի մոդելային գործակալությունների, որոնցից երկուսն անմիջապես առաջարկել են համագործակցել աղջկա հետ։ Թեպետ ներկայումս տիկին Էնի-Մերին խրախուսում է դստեր մոդելային աշխատանքը, նա գտնում է, որ ուսումը նրա համար պետք է առաջնային մնա, և նա չպետք է դասերից հետ ընկնի մոդելային գործունեության պատճառով։
Էլիզաբեթը՝ ձախ կողմում, Քրիստինան՝ աջում