1. Եթե դեպքի վայրում կան կոշիկներ Վալերի Պերմյակով անունով, ապա ու՞ր է այն բլոկնոտը, որտեղ գրած էին Պերմյակովի մյուս քայլերը սպանությունից հետո:
2. Ինչու՞ են իրավապահները հորդորում չտարածել տեղեկատվություն, եթե սպանությունն ակնհայտ է և պետք է գտնել և հարցաքննել կասկածյալին վայրկյան առաջ: Ինչպե՞ս մենք կարող ենք վնասել քննիչներին։ Հակառակը՝ տարաբնույթ տեղեկատվությունը միայն կօգնի, չէ՞ որ իրենք մանթո են և չեն ջոկում, թե խի սենց եղավ:
3. Ի՞նչ իմաստ ուներ քաղաքի կեսը քայլել ինքնաձիգով՝ մանիակային սպանության նպատակով, եթե դա կարելի էր անել մոտակա տանը:
4. Ինչու՞ լրագրողներին չեն թողնում դեպքի վայր: Միգուցե կոծկելու բա՞ն կա:
5. Ինչու՞ են Պերմյակովին քննում ռուսները, և ինչու՞ է հայկական կողմից հարցաքննությանը ներգրավված մարտի 1-ի սուպերկռուտիտ քննիչ Վահագն Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել