Ռուսի թաթն ու եվրոպացու մատը 
Ի՞նչ խնդիր են լուծում լրատվամիջոցները, երբ երկրում արտակարգ դեպք է տեղի ունենում:
Բարեբախտաբար, տեխնիկայի այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս երեկոյան մեկ բաժակ թեյ խմելու ընթացքում հեռակառավարման վահանակի մեկ կոճակով ետ տալ ու դիտել օրվա ընթացքում տեղի ունեցած աշխարհի խառնաշփոթը:
Իսկ «խառնաշփոթ» բառն ավելի արդիական ու անգամ հայերեն չիմացող մարդու համար հասկանալի է դառնում, երբ հանկարծ սկսում ես մի դեպքի հետ կապված դիտել հայկական տարբեր հեռուստաընկերությունների լրատվականների պատրաստած ռեպորտաժներն ու համացանցային վերլուծությունները:
«Գյումրիում տեղի է ունեցել սպանություն, դեպքի վայրում հայտնաբերվել են տան անդամների դիակները՝ բացառությամբ օրորոցում պառկած երեխան, որն էլ հայտնաբերվել է անգիտակից վիճակում ու տարբեր կողմերից դանակահարված: Երախային տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում գտնվել է ռուսական զորամասում ծառայող զինվորի հագուստ, իրեղեն ապացույցներ ու ուրիշ ոչինչ»:
Սա հիմանկան ինֆորմացիան է, որ կարողանում ես դիտել բոլոր տեղերում, բայց...
Բայց ցավալի է ու փաստ՝ բոլոր երկկողմանի գրանտակեր խմբագիրներն ու նրանց ղեկավարները միանգամից առիթը բաց չթողեցին ու սկսեցին մի մասը խոսել ու քննադատել «ՌՈՒՍԻ ԹԱԹԻ», մի մասն էլ «ԵՎՐՈՊԱՑՈՒ ՄԱՏԻ» գաղափարախոսությունն ու ոչ մի տեղ ոչ մի կոնկրետ ինֆորմացիա:
Ինչու՞, ե՞րբ, ի՞նչ հանգամանքից, ովքե՞ր էին այդ ընտանիքի անդամները, սա հարձակում էր հենց գյումրեցիների՞, թե՞ ռուսական զորքի վրա, սա ու՞մ  էր ուղղված և ու՞մ կողմից և այլ և այլն...
Սարսափելի է, բայց փաստ, լրատվամիջոցներում հիմանակում ոչ թե քննարկվում էին դեպքի մանրամասները, այլ պարզապես տեղի էր ունենում ինֆորմացիոն «ՍՏՐՈՒԿՆԵՐԻ» պատերազմ:
Իսկ բուն ժողովուրդը կրկին չի հասկանում ՝ ռուսի՞ թաթն էր, թե՞ եվրոպացու մատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել