Աշխարհահռչակ որոշ աստղեր հայտնի են դարձել իրենց ընտանիքների շնորհիվ, սակայն նրանցից շատերն էլ մինչև աստղային հաջողությունների հասնելը ստիպված են եղել բոլորովին այլ ճանապարհ անցնել։
Նիկոլ Քիդման։ Նիկոլ Քիդմանը հայտնի կինոաստղ դառնալուց առաջ պրոֆեսիոնալ մերսող էր, ինչից, ամենայն հավանականությամբ, այժմ միայն նրա ամուսինն է օգտվում։
Ջորջ Քլունի։ Ջորջ Քլունին փորձում էր պրոֆեսիոնալ բեյսբոլով զբաղվել 1977թ․ին՝ խաղալով «Cincinnati Reds» թիմում, սակայն նրան չի հաջողվել հաջողության հասնել այստեղ, փոխարենը նա այժմ միլիարդատեր հաջողակ կինոաստղ է։
Հարիսոն Ֆորդ։ Մինչև Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը դառնալը Հարիսոն Ֆորդն ատաղձագործությամբ էր զբաղվում։ Նա սկսեց դրանով զբաղվել Լոս Անջելոսում 60-ականներին, մինչև որ հասավ Հոլիվուդ՝ դառնալով համաշխարհային կինոարտադրության կարևորագույն դեմքերից մեկը։
Ջերարդ Բաթլեր։ Մինչ Ջերարդ Բաթլերը կառաջնորդեր 300 սպարտացիներին, նա իրավաբանի որակավորում էր ստացել ու աշխատանքի անցել ընկերություններից մեկում։ Ցավոք կամ միգուցե բարեբախտաբար, կարճ ժամանակ անց նրան հեռացրեցին աշխատանքից, ու դատական համակարգում կարիերայի նրա երազանքն այլևս չիրականացավ։
Սիլվեստր Ստալոնե։ Մինչև հայտնի դառնալը Սիլվեստր Ստալոնեն առյուծների վանդակներ էր մաքրում։
Փի Դիդի։ Դիդին մեքսիկական ռեստորանների սանհանգույցներն էր մաքրում, մինչև Ջունիոր Մաֆիա խմբի հետ հաջողությունների հասնելը։
Ջեյ Զի։ Ռեպ երաժշտության տիտան դառնալուց առաջ Ջեյ Զին թմրանյութերի վաճառքով էր զբաղվում։
Չենինգ Տատում։ Մինչև Չենինգ Տատումը սկսեց մեծ փողերի դիմաց մերկանալ էկրանների առաջ, նա ավելի քիչ գումարով մերկանում էր էկրաններից այն կողմ։
Ջոնի Դեպ։ Ջոնի Դեպը խոստովանել է, որ ժամանակին չափազանց վատ էր գրիչների վաճառքով զբաղվում։
Բրեդ Փիթ։ Բրեդ Փիթը «El Pollo Loco» ռեստորանների ցանցի համար հավի հագուստ էր կրում։
Քեյնի Ուեսթ։ Հաջողակ ռեփերը մի ժամանակ որպես վաճառող էր աշխատում «The Gap» հագուստի և աքսեսուարների խանութում։
Հյու Ջեքմեն։ Հյու Ջեքմանը ծաղրածուի հագուստ էր կրում երեխաների համար ծննդյան խնջույքներին։