Այսօր Երաժշտության միջազգային օրն է:
Երաժշտությունը մարդկության ամենահիասքանչ էսթետիկական արժեքներից մեկն է:
Երաժշտությունն էմոցիաների, զգացմուքների արտահայտման միջոց է. այն զգացմունքների, որոնք բառերով արտահայտելն ուղղակի անհնար է:
Երաժշտության միջազգային օրն ընդունվել է 1975 թվականի հոկտեմբերի 1-ին` Միջազգային երաժշտության խորհրդի կողմից:
Երաժշտությունը երբեք չի հնանում, չի ծերանում. այն մեզ թույլ է տալիս ոչ միայն քայլել ժամանակի հետ, այլ նաև հայացք նետել մեր ապագային, զգալ ներկա պահի տևողությունը..
Շնորհավոր Երաժշտության Միջազգային Օրը, մելոմաններ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել