Հենց հմի ռուսական RTG ալիքով հաղորդում է` նվիրված Բաքվին: Էս հաղորդավարը 2 օր է՝ քայլում է Բաքվով ու չի հասցնում տեսնի քաղաքի բոլոր տեսարժան վայրերը: Տեսարժան վայր ասելով ի նկատի ունեմ հին բաղնիքներ, ամրոցներ, մզկիթներ... ու հին քաղաքը` իրա նեղ ու սալիկապատ փողոցներով ու յուրահատուկ ճարտարապետությամբ շինություններով:
Նոր մտածում եմ, եթե սենց Երևան գան, ինչն են ցույց տալու, ինչ են տեսնելու: Ենթադրենք հյուր ունես, խնդրում ա, որ քաղաքը ցույց տաս, ի՞նչն ես ցույց տալու: Կասկա՞դը, հյուսիսային պողոտա՞ն, մատենադարա՞նը։ ))) 
Ես Գյումրիում ցույց տալու բան ունեմ, թեկուզ ցեխոտ փողոցներով, բայց տուրիստի համար հետաքրքիր լիքը բան կա ցույց տալու: Ասֆալտապատ ու առանց ճաքերի Արշակունյաց փողոցով տուրիստ չես զարմացնի, առավել ևս հիացնի:
Համեմատելով Բաքուն և Երևանը՝ տպավորություն ստացա, թե իրանք են էն եսիմ քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը, իսկ մենք՝ քոչվոր եկվորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել