Հենց նոր մամուլից տեղեկացա, որ Եղվարդի մանկապարեզի հայտնի սկանդալի գործով մեղադրվող տնօրենն իրեն մեղավոր է ճանաչել: Վստահ եմ` նման դեպքերի ռիսկ Հայաստանում շատ կա: Պատկան մարմինները պետք է չբավարարվեն այս դեպքով ու խստացնեն վերահսկողությունը:

Մեջբերում եմ մամուլից կարդացած հոդվածից.

«Եղվարդի մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը, չնայած նախապես ներկայացրած հիվանդության մասին տեղեկանքին, այնուամենայնիվ, դեկտեմբերի 29-ին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, նրան առաջադրվել է մեղադրանք, ինչը նա ընդունել է»:

Մեջբերման ավարտը:

Իհարկե, օրենքի խախտման ցանկացած դեպք պետք է դատապարտվի նույն օրենքի ուժով, սակայն մանուկների առողջության հետ կապված դեպքերը, մասնավորապես, շատ խիստ վերահսկողություն են պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել