Հայաստանում հումորը գտնվում էր ամենաբարձր դիրքերից մեկում, եթե ոչ ամենաբարձրում: Իսկ ի՞նչն է պատճառը, որ այսօր այդ հումորը գնում է դեպի անկումը: Պատճառները շատ են, սակայն դրանցից առանձնացնենք մի քանիսը և վերլուծենք: 1.Միմյանցից առանձնացան, կարելի է ասել, ՀՈՒՄՈՐԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ Հայկոն և Մկոն (Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը), որոնք իրենց նախագծերով ուղղակի մարդկանց գամված էին պահում հեռուստացույցի առջև: 2.Ցավով, բայց չեմ կարող չանդրադառնալ հայ դերասաններին, ովքեր վախճանվեցին վերջին 2 տարիների ընթացքում` ԿԱՐԳԻՆ ՀԱՍՈՆ (ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ) ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ և դե իհարկե ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ: Նրանք հավերժ կմնան մեր հոգիներում: 3.Վերջին փաստը, որը կցանկանայի նշել, կարծում եմ, հանրապետությունում տիրող լարված իրավիճակն է, իսկ եթե ավելի կոնկրետ սահմանում տիրող վիճակը, որտեղից մենք ամեն օր լսում ենք լուրեր՝ կապված Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետ, սակայն, փառք աստծո, մենք ունենք տղաներ, որոնք ուղղակի փայլուն են իրենց դրսևորում դիրքերում: Դե իսկ ինչպե՞ս կարող է մարդ ժպտալ, երբ որ ամեն րոպե վախենում է սահմանում կանգնած ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել