Այս կամ այն իրադարձությունը միշտ էլ ունենում է ինչպես արտաքին կողմեր, այնպես էլ ներքին խորքային պատճառներ: Պատմության մեջ հաճախ են դեպքերը, երբ ռազմական գործողություններ իրականացնելուց առաջ ինչ-որ սադրանքներ են տեղի ունենում: Հիշենք, 1-ին աշխարհամարտը սկսելու առիթը Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր, կամ երբ նույն աշխարհամարտի ժամանակ անհրաժեշտ էր, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ, տեղի ունեցավ «Լուզիտանիա» մարդատար շոգենավի խորտակումը գերմանացիների կողմից, որի ժամանակ զոհվեցին 1000-ից ավելի ամերիկյան քաղաքացիներ: 
2-րդ աշխարհամարտում, երբ անհրաժեշտ էր, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ, տեղի ունեցավ ճապոնացիների հարձակումը Պերլ Հարբորի վրա: 1964թ.-ին «Տոնկինյան միջադեպը» պատճառ հանդիսացավ, որ ԱՄՆ-ն սկսի Վիետնամական պատերազմը և այսպիսի բազմաթիվ պատմական օրինակներ:
Եվ ահա Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո Ֆրանսիան որոշեց Պարսից ծոց ուղարկել «Շառլ դե Գոլ ավիակիրը»: Հիմա էլ ե՞ք կարծում, որ այդպիսի իրադարձությունները պատահական են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել