Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման մասին և կարգադրել է էլ ավելի մեծ գործունեութուն ծավալել այն ժխտելու համար: Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ թափ է ստացել և, կարելի է ասել, այն շատ ավելի մեծ շրջանակներ է ընդգրկել, քան թե նախորդ տարիներին, գաղտնիք չէ նաև այն փաստը, որ թուրքական լոբբիստական կազմակերպությունները հնարավոր և անհնարին ամեն ինչ անում են այն ձախողելու կամ առնվազն միջազգային հանրության ուշադրության կենտրոնից հանելու համար:
Թուրքիան այս ճանապարհին հաղթանակած դուրս գալու համար անհրաժեշտ է համարում Ադրբեջանի Հանրապետության մասնակցությունը` երկու երկրների փոխշահավետ լինելու հիմնավորմամբ, չկա ցեղասպանության ճանաչման հարց, չկա ԼՂՀ անկախության ճանաչման հարց:

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը պայմանավորված է նրանով, որպեսզի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն ունի չլուծված խնդիրներ Ադրբեջանի հետ, և պետք չէ շտապողականություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Թուրքիան փորձում է բոլոր հնարավոր տարբերակները՝ իհարկե չմոռանալով օգտագործել նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու փաստը: Ջանք չի խնայում ապացուցել, որ Թուրքիայի և Ադրբեջանի նման խոստումնալից երկրներին դեմ պետք չէ գնալ հանուն Հայաստանի Հանրապետության:
Նոր տարվա առաջին իսկ օրվանից սկսած Թուրքիան իր ոճով նախահարձակ եղավ` հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն մտցնելով, սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մարդկային զոհերի և վիրավորների պատճառ են դարձել և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է պահում:
2015թ. սկսված լարվածությունը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության դիրքերի թուլացում միջազգային հարաբերություններում` ցեղասպանության ճանաչման գործում: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան ամեն ինչ անելու է Հայաստանի դիրքերը թուլացնելու համար, սակայն դրան զուգահեռ ջանք չի խնայելու Հայաստանի Հանրապետության ուշադրությունը շեղել ցեղասպանության ճանաչման գործընթացից և այն հրավիրել ղարաբաղաադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունների վրա: Եվ բոլորս էլ գիտենք, որ Թուրքիայի Հանրապետությունը պատրաստ է ամենաստոր և նենգ ճանապարհով լուծելու իր և Ադրբեջանի խնդիրները:

Թենգիզ Ուզոյան
09.01.2015

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել