ՍՊԸ, ՓԲԸ, ՀԿ կարող է ստեղծել անհատը կամ անհատները, բա՞ պետություն... Պետության դեպքում, ոնց որ սխալմամբ մտածել ենք, թե ժողովուրդն է լինում, պարզվում է՝ դա էլ կարող է անհատ լինել... Եթե գործադիր իշխանության առաջին ղեկավարին նկատի ունենալով՝ մարդուն պետք է ասես հիմնադիր, ապա ՀՀ առաջին գործադիր մարմնի ղեկավարը կառավարության նախագահ, վարչապետ Վազգեն Մանուկյանն էր, որի պաշտոնավարման ժամանակ նաև ՀՀ անկախացավ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, նախագահի ընտրությունը հոկտեմբերին էր, որին վարչապետը չմասնակցեց՝ դա վտանգավոր համարելով նորաստեղծ պետության համար և իր տեղը զիջելով նրան, ով Գերագույն խորհրդի նախագահի ընտրության ժամանակ միանշանակ ընդունեց Վազգեն Մանուկյանի ղեկավար լինելը և հայտարարեց՝ եթե Վազգեն Մանուկյանը հիմա բարձրանա ամբիոն, ես կիջնեմ... Եթե նախագահի ինստիտուտի մասին է խոսքը, ապա դա հենց այն համակարգը չէ՞ , որի դեմ այսօր պայքարում են Լևոնի կողմնակիցները, բա չեք հարցնում՝ ինչու՞ ստեղծեցիր... Լևոնի ծնունդն է, իր կողմնակիցների բանակի պես վարվե՞ս, երբ մոլուցքով բոլորին պիտակներ են տալիս, անգամ մահից հետո, կասեն՝ անհանդուժողականություն է սերմանում, իշխանության ծախու գրչակ է... Չանես՝ կասեն՝ մեր դեմ խաղ չկա... Ամեն դեպքում, իրենց պես լինելն էլ մի բան չէ՝ այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է... 
Հ.Գ. Մաղթանքներ ու ասելիքներ չունեմ, ով ինչպես ուզում է՝ թող շնորհավորի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել