Կյանքի իրավունքը պաշտպանված լինելու կամ սպանությունը դատապարտվելու համար պարտադիր պետք է լինել լրագրող: Չէ կներեք՝ ֆրանսիացի լրագրող:
Երբ որ նախորդ տարվա օգոստոսին 20 000 անմեղ եզդիներ, ովքեր ծնված օրվանից համեստ տարել են իսլամական գոյությունն իրենց քթի տակ, մեկ շաբաթվա մեջ սպանվեցին, միջազգային հանրության արձագանքը սահմանափակվեց ոչինչ չասող հայտարարություններով:
Իսկ հիմա, երբ 12 ֆրանսիացի լրագրողներ սպանվել են իսլամը ծաղրող պաստառներ հրապարակելու համար, որն ի դեպ Եվրոպայի կողմից այդքան դատապարտված իսլամաֆոբիայի դրսևորումն է, աշխարհը ցնցվեց:
Բնականաբար, մամուլը հասարակության կարևորագույն «օրգաններից է», բայց երբ խոսքը վերաբերվում է մահվան ու կյանքի իրավունքին, ինձ համար կյանքերը հավասար են: Ուղղակի հետաքրքիր է՝ արդյո՞ք 12 լրագրողի մահը հումանիստների համար 20 հազար եզդիների մահից առավե՞լ էր:
Եվ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ինչո՞վ էին առավել 12 իսլամաֆոբ ֆրանսիացի լրագրողները ցեղասպանության զոհ դարձած 20 հազար անմեղ եզդիներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել