Վերջերս բարձրացված (և դեռևս շարունակվող) սկանդալը՝ կապված «Մոսկվայի արձագանքը» ռադիոկայանի հաղորդավար Ալեքսանդր Պլյուշչևի թվիթի հետ, ով հարցրել էր իր հետևորդներին, թե արդյո՞ք կապ կա Նախագահի Աշխատակազմի ղեկավարի որդու մահվան և Աստծո գոյության միջև, հանգեցրեց ոչ միայն հայտնի ռադիոանձնավորության աշխատանքից հեռացնելու գործընթացին: Իրականում, կարելի է ասել այն մասին, որ վերջին մի քանի տարում ստեղծվել է և գոյություն ունի նոր համակարգ` պատասխանատու նրա համար, թե ինչպես ենք մենք մեզ պահում հանրային Համացանց-տարածքում. 

1. Թվում է, թե շուտով ընկերությունների ոչ միայն «խոսող գլուխները», այլև բոլոր աշխատակիցները աշխատանքի ընդունվելիս պետք է սոցկայքերում պահվածքի չափանիշների մասին փաստաթուղթ ստորագրեն: Իսկ մինչ այդ, առաջարկում ենք վերհիշել սոցիալական ցանցերում անհաջող գրառումների և այդ նույն կայքերում անմտածված վարքի հետ կապված հայտնի սկանդալները:
Առաջինը, պետք է ընդունել, որ ֆեյլերը (fail) և ֆաքափները (fuckup)  սոցցանցերում համազգային հասկացողություն է, որը չունի սեռատարիքային տարբերակումներ: Արտասահմանյան ամենահայտնի սյուժեների շարքում հարկ է հիշել պատմությունն այն մասին, թե ինչպես Օբամայի աշխատակազմում տրոլ են բռնել: 2013 թվականի հոկտեմբերին Օբամայի աշխատակազմի ազգային անվտանգության աշխատակից Ջոֆի Ջոզեֆը (Jofi Joseph), հեռացվեց աշխատանքից այն բանից հետո, երբ ներքին հետաքննության ենթարկվեց Թվիթերում «@NatSecWonk» մականունով հայտնի տեղեկատվության աղբյուրը: 
Էջը ստեղծվել էր 2011 թվականի փետրվարին: Դրա միջոցով Ջոզեֆը տարիներ անցկացրեց` ծաղրելով ազգային անվտանգության քաղաքականությանը և աշխատակազմի ղեկավարությանը և, նույնիսկ, ի ցույց դնելով կարևոր տեղեկություն անվտանգության մասին:  Բացի այդ, Ջոզեֆի թվիթերից շատերը վիրավորական էին կանանց համար: 

Твиты, ставшие причиной увольнения людей работа, увольнение

2. 2013 թվականի դեկտեմբերին Empire Interactive նյու-յորքյան ինտերնետ կորպորացիայի կապի և հաղորդակցության գծով տնօրեն Ժյուստին Սակոն (Justine Sacco) հեռացվեց աշխատանքից այն բանից հետո, երբ հիմար և ռասիստական բնույթ կրող թվիթ ուղարկեց Լոնդոն-Քեյփթաուն (Cape Town)  չվերթից վայրէջք կատարելուց առաջ: Թվիթում գրված էր հետևյալը. «Թռչում եմ Աֆրիկա: Հուսամ` ՍՊԻԴ-ով չեմ վարակվի: Կատակում եմ: Չէ՞ որ ես սպիտակամորթ եմ»:

Твиты, ставшие причиной увольнения людей работа, увольнение

3. Անմտածված թվիթերը և հրապարակումները սոցկայքերում հաճախ են խառնվում քաղաքականությանը: Այսպես, 2009 թվականին ներկայումս լայն ճանաչում ունեցող ուկրաինական քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա այն ժամանակվա բլոգ-քարտուղարը, LJ (LiveJournal) էջից ելք չտալով, իր հակառակորդի մասին գրեց մոտավորապես հետևյալը.

Твиты, ставшие причиной увольнения людей работа, увольнение

Ինչից հետո Յացենյուկին PR անողները երկար ժամանակ հուսահատ էին, քանի որ նրա մամուլի ասուլիսներում հարցնում էին միայն նրա բերանի և մոր մասին:

4. Սակայն պետք չի կարծել, թե հայրենական ցանցային լանդշաֆտն աղքատ է նման սյուժեներով: Ահավասիկ, վերջին երեք տարվա մի շարք հայտնի պատմություններ: Այսպես, «Աերոֆլոտ»-ի ղեկավարությունը 2012 թվականի մայիսին հեռացրեց աշխատանքից ավիաընկերության ուղեկցորդուհի Եկատերինա Սոլովյովային, ով ցինիկ կերպով ծիծաղեց Ինդոնեզիայում Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի անհետացման վերաբերյալ տեղեկության վրա: Երբ հայտնի դարձավ, որ ինքնաթիռն անհետացել է, Սոլովյովան գրեց հետևյալը. «Իսկ ի՞նչ է, սուպերօդանավը փլվեց: ՀԱՀԱՀԱ՜: Խարխո´ւլ մեքենա: Ցավոք, Աերոֆլոտի ինքնաթիռը չի` գոնե մեկով կնվազեր: Իսկ միգուցե, ընդհանրապես, որևիցե մեկին հե՞տ տային այդ ինքնաթիռները»:

Твиты, ставшие причиной увольнения людей работа, увольнение

5. Ընդհանուր առմամբ, 2012 թվականը խոշոր բրենդերի համար «պտղաբեր» էր SMM-սկանդալների առումով:  Այդ նույն տարվա օգոստոսին մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանի Սբերբանկ ԲԲԸ-ի ահա այս պաշտոնական թվիթը.

Твиты, ставшие причиной увольнения людей работа, увольнение

Հաջորդ օրն իսկ հրապարակման հեղինակը զրկվեց աշխատանքից, երբ Ռուսաստանի Վետերանների Միությունը վրդովված նամակ գրեց Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆին:
Լրագրողներից, PR անողներից և  SMM-մասնագետներից բացի, սոցկայքերում գրառումներ կատարելու համար ուղղորդվում էին նաև պաշտոնյաներ: Տնտեսական զարգացման նախարարության փոխնախարար Սերգեյ Բելյակովը Facebook-ում գրառում հրապարակեց, որում ներողություն խնդրեց «իրենց արած հիմարությունների» համար և հայտնեց, որ  ինքն «ամաչում է SPF միջոցների ներդրման վրա կիրառված սառեցումը երկարաձգելու մասին որոշման» համար: Հենց հաջորդ օրը Բելյակովը հեռացվեց աշխատանքից:

6. Ամենահետաքրքրական դեպքը, թերևս, կարելի է համարել, Օմսկի «Պանրի» գործարանի աշխատակիցների կոլեկտիվ ելույթը, որոնք կաթի լոգանք էին ընդունել հենց աշխատավայրում, լուսանկարվել նրա մեջ և նկարները տեղադրել սոցցանցում: Արդյունքում, Ռոսպոտրեբնադզորը մի քանի ամսով փակեց գործարանը սանիտարական նորմերի խախտման համար, իսկ աշխատողները հեռացվեցին աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել