-2015 թիվն անցկացնենք առանց խճապատ փողոցների
-Վերադարձնել ԽՍՀՄ ավանդներն ավանդ ունեցողներին և նրանց ժառանգներին
-Վերադարձ գների նախկին՝ համեմատաբար ցածր մակարդակին շաքարավազի ու ձվի ոլորտում
-Պայքար ծխախոտի մնացուկների դեմ՝ շքամուտքերում գրություններ փակցնելով առ այն, որ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել շքամուտքում
-Գովազդների քանակի կրճատում՝ սերիալների ժամին
....Վանաձորի կենտրոնական փողոցներից բացի, որ փողոցով անցնում ես, խճապատված «արահետներ» են՝ փողոցի երկարությամբ կամ լայնությամբ, կամ փողոցները փառավոր աղտոտ վիճակում են՝ ծխախոտի ու սննդի մնացորդներով: «Մեր քաղաքը գիտե՞ս ինչի է էսքան կեղտոտ, որովհետև աղբամաններ չկան»,-երեխային լուսավորում էր մի երիտասարդ կին: Ուրեմն հուսանք, որ Նոր տարում քաղաքում կավելանա փոքր աղբամանների թիվը: Իսկ հունվարի 7-ից տեղացած առատ ձյունն արդեն կծածկի և աղբը, և խճապատ տարածքները: Դրանց տհաճ ներկայությունը կփոխարինվի նույնքան տհաճ սառցակալումով, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այս տարի էլ փողոցները սառույցից հալելու հոգսը դրված է եղանակի «բարեհաճության» վրա, որ շարքային քաղաքացիների միակ անդավաճան բարեկամն է: