Շատ կանայք համոզված են, որ տղամարդու արտաքինը ամենակարևոր բանը չէ, ավելի կարևոր են խելքն ու բարությունը։ Սակայն քիչ կանայք են, որ գիտակցում են, որ իրենց վարքը հաճախ կախված է տղամարդկային որակների այնպիսի դրսևորումներից, որոնք իրենց համար կարևորություն ունեն։
Չէ՞ որ տղամարդիկ պաշտում են ոչ այնքան հենց կնոջը, այլ առաջին հերթին իրենց այն հոգեվիճակը, որը առկա է, երբ Նա իր կողքին է։ Հենց այդ պատճառով է, որ տղամարդկանց համար իսկական կինն ամենևին էլ ամենագեղեցիկը, ամենախելացին ու ամենահաջողակը չէ։ Իսկական կինը տղամարդուն պարգևում է ոչ թե խելք, ոչ թե գեղեցկություն, ոչ թե իր մարմինը, այլ հենց այդ հոգեվիճակը։
Այլ կերպ ասած, այն կինը, ով ի զորու է տղամարդու մեջ հարուցել այդ հատուկ զգացողությունը, ընդմիշտ կլինի սիրված։ Կինը հասնում է դրան՝ վայելելով տղամարդու ընկերակցությունն ու հիանալով նրանով, և հենց այդ հատուկ հոգեվիճակին է ձգտում ցանկացած տղամարդ։
Ահա թե ինչ գեղեցիկ տղամարդկային որակներ են ի հայտ գալիս, երբ տղամարդու կողքին Կին է։
1. Գեղեցիկ խոսք
Գեղեցիկ խոսքը տղամարդու մոտ ի հայտ է գալիս, եթե նրա կողքի կինը շփվում է նրա հետ գեղեցիկ խոսքերով, ու նա աստիճանաբար սկսում է կրկնել խոսելու այդ ոճը։ Եթե կինը տղամարդու հետ շփվում է կոպիտ, ապա տղամարդու խոսքը ևս դառնում է չոր ու կոպիտ։
2. Աշխատունակություն
Եթե կինը կարողանում է տանը հանգստության մթնոլորտ ձևավորել, որը թույլ է տալիս տղամարդուն թուլանալ ու հանգստանալ տանը, ապա նրա մոտ բարելավվում է հիշողությունը, տրամաբանությունը, հոգեկան ֆունկցիաները, փոխվում է կարգավիճակը հասարակությունում։ Եթե կինը տղամարդուն հանգիստ չի տալիս՝ տարբեր տնային աշխատանքներ փաթաթելով նրա վզին, ապա տղամարդու մոտ խնդիրներ են սկսում ի հայտ գալ աշխատավայրում։
3. Խելամտություն
Եթե կինը ենթարկվում է տղամարդու կյանքին, ապա տղամարդն ավելի խելամիտ է դառնում։ Եթե կինը փորձում է տղամարդուն ենթարկել իր կամքին կամ էլ հակառակվում է նրան, ապա տղամարդը ստիպված է վատնել իր խելամտության ներուժը՝ տարաձայնություններն ընկալելու և վերլուծելու վրա։
4. Նպատակասլացություն
Եթե կինն ընդունում է տղամարդու հետաքրքրությունները կյանքում, ապա նա դառնում է անասելի նպատակասլաց, ու նրա մոտ ի հայտ են գալիս նպատակին հասնելու հավելյալ հնարավորություններ, իսկ եթե կինը համարում է, որ տղամարդու հետաքրքրություններն անմտություն են, ապա խոչընդոտում է տղամարդուն՝ իր նպատակներին հասնելու հարցում։
5. Համբերություն
Եթե կինը համբերություն է դրսևորում տղամարդու թերությունների հանդեպ, ապա նույնն էլ նա է սկսում անել կնոջ էմոցիաների ու քմահաճույքների հանդեպ։