Հարգելիներս, հայ ազգը մեկ մարմին է, և ես բազմիցս եմ նշել, և որ մասին էլ ցավ պատճառեն, ամբողջ մարմնին ցավ կտան: Պետք է վերջապես հասկանալ և ըմբռնումով մոտենալ այն կոչերին, որոնք միասնության և համախմբվածության կոչեր են: Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, հիշեք, մեր հայրենիքը ռեզինից չէ, որ հա ձգես՝ ձգվի, և մտածես, որ մի օր լավ կլինի, դեռ ամեն ինչ վերջացած չի, ոչ, ոչ ու էլի ոչ, սխալ են այդպես մտածողներն ու մտածելը: Մեզ բոլորիս նման հնարավորություն էլ չի ընձեռնվի, քան այսօր, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է թե իր և թե ազգի առաջ պատրաստվել համախմբվելու և միասնական ուժերով դուրս գալ վերջնական պայքարի և վերջը դնել այս ազգադավների: Ես նորից եմ կրկնում՝ բոլորն, անկախ իրենց կուսակցական և անձնական պատկանելիությունից, անկախ իրենց համոզմունքներից, պետք է մի կողմ դնեն բոլոր իրենց ասելիքներն ու կարծիքները և լծվեն համազգային պայքարին: Մեր բոլորիս նմատակն է այսօրվա ազգադավ իշխանություններից ազատվելը, եկեք մեր գործը ազգովին անենք, հաղթանակից հետո հավատացնում եմ ձեզ, որ առողջ բանականության սկզբունքով կհարթվեն բոլոր ուժերի հետ ցանկացած տարաձայնություններ, և կգանք մեկ հայտարարի՝ մեկ սկզբունքով՝ Աստված, Հայրենիք և Ազգ, և ազգային իշխանություն կձևավորենք և, տերն ու տիրականը լինելով մեր սուրբ հայրենիքին, բոլորով՝ թե իշխանություն, թե քաղաքացի, կլծվենք մեր երկրի և պետականության շինարարությանը: Ազգ, խելքի արի, դու կարող ես ամեն ինչ, հավատա քո ուժին և դու հաղթող ես: Մենք պետք է հասկանանք, որ մենք մի ընտանիք ենք ազգովին, և մեզ բոլորիս արյունն ու սերն է կապում իրար, չկան տարբեր հայրեր ու մայրեր, չկան տարբեր երեխաներ, մենք բոլոր հայերով մի միս ու արյուն ենք և ունենք ընդհանուր ծնողներ՝ Հայկ Նահապետը և մեր տեր Հիսուս Քրիստոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել